Տնտեսություն 19:20 21/12/2013

Որո՞նք են Ադրբեջանում հետընտրական թանկացումների գլխավոր պատճառները

 Ադրբեջանի Հանրապետության Տարիֆների (գների) խորհուրդը դեկտեմբերի 3-ին հաստատել էր բենզինի և դիզելային վառելքի նոր սակագներ, որտեղ 1 լիտր AI-95 բենզինի սակագինը 0.6 մանաթից դարձել է 0,8 մանաթ ($1.02), АI-92 և АI-80 բենզինի սակագները 0.55 և 0.45 մանաթից դարձել են 0,7 մանաթ ($0,89), իսկ դիզելային վառելքի գինը 0.45 մանաթից դարձել է 0,6 մանաթ ($0,76): Միաժամանակ կրկնակի ավելացել է քիմիական, մետալուրգիական և էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին մատակարարվող բնական գազի սակագինը, որը կկազմի 1000 մետր խոր.-ի համար 80 մանաթ ($102), նախկին 42 մանաթի ($53) փոխարեն: Ամենայն հավանականությամբ, վառելիքի թանկացումների հետևանքով կբարձրանա նաև հացամթերքի և տրանսպորտի գինը:
«Դա արվել է երկրի դինամիկ տնտեսական զարգացման ապահովման նպատակով, որը պահանջում է ապրանքների և ծառայությունների գների համապատասխանեցում շուկայական տնտեսության սկզբունքներով»,-թանկացումների հետ կապված նման բացատրություն է տվել Ադրբեջանի Տարիֆների (գների) խորհրդի քարտուղար Իլքին Մեդժիդովը:

«Եթե մեզ վրա դրված պլանը չնվազեցնեն, ձեռք չի տա աշխատել: Օրական վառելիքի վրա պետք է ծախսել 15 մանաթ ($11.7): Դա քիչ գումար չէ: Մեզ օրական մնում է 20-ից 25 մանաթ: Ով կաշխատի 10 մանաթի համար: Անձամբ ես չեմ աշխատի, սա իմ վերջին աշխատանքային օրն է»,-ասել է ավտոբուսի վարորդներից մեկը:

Ադրբեջանում թանկացումները մեծ դժգոհություն են առաջ բերել բնակչության շրջանում` արձանագրելով սոցիալական լարվածության աճ: «Շատ վատ է, որ գները բարձրացրել են: Թանկացել է 33 %-ով: Հավանաբար շուտով կթանկանա նաև էլեկտրաէներգիան»,-նշում է Բաքվի բնակիչներից մեկը: Ադրբեջանցի փորձագետները ևս անհիմն են համարում նման թանկացումները: Առաջիկա տարվա բյուջեի քննարկման ժամանակ տնտեսագետները կանխատեսել են ապրանքների և ծառայությունների գների բարձրացում: Նշվում էր, որ 2014-ի բյուջեի 2 միլիարդանոց դեֆիցիտը հենց թանկացումների միջոցով են կոմպենսացնելու: «Թանկացումները կբերեն 600 միլիոն մանաթի եկամուտ, և բենզինի` 30 %-ով թանկացումը որևէ տնտեսական հիմք չունի»,-արձանագրում են փորձագետները` շեշտելով, որ հաշվարկներն արվում են ոչ թափանցիկ ձևով: Եւ այսպես, ինչու՞, ի՞նչ նպատակ և ի՞նչ պատճառներ ունեն նման կտրուկ թանկացումները: Ստորև կդիտարկենք հնարավոր տարբերակները:

«Ամենաթարմ» նորությունը դա «Շահդենիզ-2» գազի հանքավայրի շահագործման հետ կապված միջազգային ներդրումների մասին նախագծի ստորագրումն է: Ընդ որում, Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական «Շահդենիզ-2»-ից Եվրոպա գազ փոխադրելու TANAP կոչված գազատարի շինարարության պատասխանատվությունն ու հիմնական ֆինանսական բեռն իր վրա է վերցնելու ադրբեջանական կողմը: Այդ տեսանկյունից, միանգամայն հավանական կարելի է համարել, որ թանկացումների արդյունքում ստացված գումարները կուղղվեն նոր գազատարի շինարարությանը, քանի որ նավթային եկամուտների ղեկավարման գործընթացը խիստ կասկածելի կերպով է ընթանում: Այդ մասին վերջերս նշել էր նաև տնտեսական հարցերով փորձագետ Գուբադ Իբադօղլուն: Այդ առնչությամբ արված հետազոտության մեջ նշվում է, որ այս տարի Նավթային ֆոնդը ծախսել է 2018 թվականի միջոցները, իսկ այս տարվա միջոցները ծախսվել էին դեռ 2011-ին: Իբադօղլուն նշել էր, որ եթե այս արագությամբ շարունակեն ծախսել, ապա ձեռքբերված նավթագազային եկամուտները առաջիկա տաս տարիների ընթացքում կարող են սպառվել:

Բյուջեի դիֆիցիտի պատճառներից կարող է լինել նաև 2013-ին ռազմական ծախսերի ավելացումը: Ավելին, նախատեսվում է ծախսերի հետագա աճ` 2014-ին Ադրբեջանը պաշտպանական-անվտանգության գերատեսչությունների ծախսերի համար ծրագրում է հատկացնել 2 մլրդ 967 մլն 831 մանաթ (մոտ 3 մլրդ 798 հազար ԱՄՆ դոլար)։ Դա 2013-ի համեմատ 57 մլն մանաթով (մոտ 73 մլն ԱՄՆ դոլար) ավել է։

Թանկացումների պատճառներից կարող է լինել ընտրությունների ժամանակ ծախսված գումարների, մասնավորապես բաժանված ընտրակաշառքների «ետ բերումը»:

Բացառված չէ, որ թանկացումները կարող են պայմանավորված լինեն նաև կլանների ներսում առկա խնդիրներով: Հայտնի է, որ Պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը համարվում է «նախիջեւանյան կլանի» կադր, մինչև նախկին նախարար Սաֆար Աբիևը Փաշաևների կլանի «մարդ» էր համարվում: Ուստի թանկացումները նաև ներկլանային դավադրությունների և/կամ «սաբոտաժի» արդյունք կարող են լինեն:

Եվ ի վերջո, հավանական է նաև, որ թանկացումները պայմանավորված են Ռուսաստանի կողմից տնտեսական որոշակի ճնշումների կիրառման հետ` ուղղված Ադրբեջանին` Մաքսային Միություն ներքաշելու գործին: Թեև բարդ է հստակ հասկանալ դա, քանի որ թե Ադրբեջանը, թե Ռուսաստանը հեռու են այդ հարցերում թափանցիկ գործելակերպ ունենալուց, այդուհանդերձ այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնել:

 


Տաթևիկ Հայրապետյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}