Ցուրտ եղանակը կպահպանվի
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ (ցածր տեսանելիություն): Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ, ջինջառ: Հայպետհիդրոմետի տեղեկություններով, այսօր ցերեկը սպասվում է -8, երեկոյան` -11, գիշերը` -15 աստիճան ցուրտ: Այս եղանակը կպահպանվի առաջիկա չորս օրերի ընթացքում:
Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.20C (1916 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1941 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.20C
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան