Բուժհիմնարկներում վճարումները կլինեն անկանխիկ
Բուժհիմնարկներում 2014 թվականից վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով:
Առողջապահության ոլորտի արդի խնդիրների վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ գործելու է բանկային վճարումների համակարգը:
Թափանցիկ աշխատանքի ապահովման նպատակով բուժհիմնարկներում են գտնվում նախարարության ներկայացուցիչները, ովքեր հետևում են բուժհիմնարկների աշխատանքին և լսում են հիվանդների կարծիքները և այլն: Նախարարը տեղեկացրեց, որ երկուշաբթիից բուժհիմնարկներում արկղիկներ են տեղադրված լինելու: Այնտեղ յուրաքանչյուրը կարող է առաջարկություններ թողնել, որոնք արկղերից դրվելու են նախարարի սեղանին:
Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ այս աշխատանքների շրջանակներում Ուռուցքաբանության ինստիտուտում կարողացել են կրճատել ստվերը չորս անգամ, ինչի շնորհիվ 1 միլիարդից ավելի գումար է մուտքագրվել ինստիտուտի բյուջե:
Հնարավորությունը, որ ինստիտուտում դեռ կարող են լինել անպարտաճանաչ բուժաշխատողներ, որոնք հիվանդներից գումարներ են շորթում, Դերենիկ Դումանյանը չբացառեց, սակայն վստահեցրեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ բուժհիմնարկի ղեկավար, արտոնյալ չի լինելու:
Նախորդիվ՝
Հունվարից Առողջապահության նախարարությունը կներդնի մասնագիտական երկրորդ կարծիքի մոդելը
Սուրեն Քրմոյան. Դեղի ստեղծման պրոցեսից մինչև օգտագործումը մենք կանոնակարգելու ենք