Սփյուռքի դպրոցներին տրամադրվել է 62 000 օրինակ դասագիրք, ուսումնական և օժանդակ նյութեր
2013 թվականի ընթացքում 30 երկրներում գործող Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տրամադրել է 62 000 օրինակ դասագիրք, այլ ուսումնական և օժանդակ նյութեր: Այս մասին տեղեկանում ենք նախարարության 2013-ի հաշվետվությունից:
Բացի գրքերից, spyurq.dasagirq.am կայքում տեղադրվել են նոր մեթոդական նյութեր, սցենարներ, բաց դասեր, ինչպես նաև ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել են Սփյուռքում ստեղծված 2 ուսումնական ձեռնարկներ։
Տարվա ընթացքում վերապատրաստվել են 26 ուսուցիչներ 14 երկրներից: Գրանցվել է դիմորդների 660 դիմում 18 երկրներից: Սիրիահայ դիմորդների հոսքը շարունակվում է:
Համահայկական Հայագիտական 6-րդ օլիմպիադային մասնակցել է 146 մարդ 8 երկրներից։ Համահայկական մանկապատանեկան միջոցառումների շարքում կազմակերպվել և իրականացվել է «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով նկարչական մրցույթ-փառատոն, որի շրջանակներում ներկայացվել են շուրջ 2000 նկարներ 18 երկրներից:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին Ջավախքի դպրոցներին հատկացրել է դպրոցական գույք՝ շուրջ 600 սեղան և 900 աթոռ, և 14.700 օրինակ ուսումնական գրականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա