«Դիլիջան» բժշկական կենտրոնը օտարվել է՝ պետականից վերածվելով մասնավորի
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դիլիջանի բժշկական կենտրոնը օտարվել է՝ պետական կարգավիճակ ունեցող հիմնարկությունից վերածվելով մասնավորի: Ըստ անանուն աղբյուրի, կենտրոնի սեփականատերերն են առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» ԲԿ սեփականատեր Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Տեղի ունեցած փոփոխության մասին անգամ հիվանդանոցի աշխատակազմը հստակ ոչինչ չգիտի:
Սակայն, թերթի աղբյուրները հայտնում են, որ շուտով տեղի է ունենալու բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխություն: Սպասվում է, որ հիվանդանոցը ղեկավարելու է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը: Երեկ Հարություն Քուշկյանը հրաժարվել է պատասխանել այս տեղեկության վերաբերյալ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցերին՝ խորհուրդ տալով այսօր դիմել իր մամուլի խոսնակին: