Օբաման չի մեկնի Սոչի` ահավոր զբաղվածության պատճառով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացատրել է լրագրողներին, թե ինչու չի մեկնի Սոչի` ձմեռային խաղերին մասնակցելու համար: Նախքան պատճառը ներկայացնելը` Օբաման խոստովանել է, որ շատ կուզենար անձամբ մասնակցել հաջորդ տարվա գլխավոր մարզական միջոցառմանը, բայց չի կարող դա անել` ահավոր զբաղվածության պատճառով:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, իրավիճակը կփոխվի այն բանից հետո, երբ Օբաման հրաժեշտ տա իր պաշտոնին.
«Օլիմպիադաների կմեկնեմ հետո, մինչ օրս դա շատ դժվար է»,- մեջբերում է ԱՄՆ նախագահի բառերը աղբյուրը և հիշեցնում, որ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բացմանը 2012թ-ին Օբաման նույնպես չի մասնակցել , իսկ ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը գլխավորել է նրա տիկինը: