Գիտության ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում է նախատեսվում
ՀՀ կառավարություն է ներկայացվել «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը», որով նախատեսվում է իրականացնել գիտության ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ ներկայացրած Գիտության պետական կոմիետի տարեկան հաշվետվությունից:
Մշակման փուլում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հայեցակարգը, ինչպես նաև՝ գիտական կազմակերպությունների բազային ֆինանսավորման սկզբունքները և չափանիշները:
Այս տարվա ընթացքում հայտարարվել և կազմակերպվել է 11 մրցույթ:
Նշենք, որ ամփոփվել են նաև 2011-2013 գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների հաշվետվությունները: Ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվել էր 1.580.283.700 դրամ, որի շրջանակներում իրականացվել է 360-ից ավելի գիտական գործուղում, գումարի 20 % -ի չափով ձեռք են բերվել սարքեր և սարքավորումներ, այդ թվում՝ նաև համակարգչային տեխնիկա, պատրաստվել է 1470 հրապարակում, այդ թվում՝ ամսագրերում տպագրվել են 758 հոդվածներ, 642 գիտաժողովի նյութեր, տպագրման են ներկայացվել ևս 58 հոդվածներ:
Ամփոփվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն կիրառական նշանակություն ունեցող հետազոտությունների ծրագրի շրջանակներում 2011 թ. ֆինանսավորման երաշխավորված նախագծերի հաշվետվությունները: Ծրագրի շրջանակներում 2011-12 թթ. կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների 17 նախագծերի իրականացման նպատակով կնքվել են համապատասխան պայմանագրեր՝ մոտ 344 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից մոտ 52 մլն դրամը ֆինանսավորվել է ոչ բյուջետային աղբյուրներից:
Իրականացվել են պետական բյուջեում ընդգրկված 13 գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր՝ 1.536.726,3 դրամի չափով:
ԿԳՆ Գիտության կոմիտեի միջոցով ֆինանսավորվել են՝ երիտասարդ գիտնականների 3 դպրոցներ (5 մլն դրամ), 30 գիտական միջոցառում, միջազգային գործուղման են մեկնել 20 գիտնականներ:
Աշխատանքներ են տարվել ՔԵՆԴԼ նախագծի առաջին փուլն ավարտելու ուղղությամբ. հաջողությամբ ավարտվել են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա