Սիրիական հակամարտությունն ու սպասվելիք Ժնև-2-ը. արաբագետների դիտարկումները
«Հունվարի 22-ին կայանալիք Ժնև-2-ով սիրիական հակամարտությունը չի ավարտվելու: Այն կշարունակվի նաև 2014-ին: Մտավախություն ունեմ, որ ավելի էթնոդավանական սուր հակասությունների բնույթ կստանա, ինչը կվտանգի ազգային փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին»,- ասուլիսում ամփոփելով 2013 թ. Սիրիայում կատարված իրադարձություններն ու դրանց հետևանքներ, ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա նշեց, որ եթե Սիրիայի քիմիական զենքի, զինապաշարների ոչնչացման գործընթացն ընթացավ կոնկրետ սահմանված ժամանակացույցով, ապա նույնը չի կարելի ասել սիրական հակամարտության հետ կապված:
Արաբագետի դիտարկմամբ, սիրիական ընդդիմադիրների շրջանում տարաձայնություններ կան, նրանք պատրաստ չեն միասնական փաթեթով, ձևաչափով հանդես գալ Ժնև-2-ում, ինչը հարցականի տակ է դնում այդ համաժողովի արդյունավետության գործակիցը:
Ըստ Ս. Գրիգորյանի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները նույնպես ազդում են Սիրիայի վրա:
Ասուլիսին ներկա արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, Սիրիայում, նաև սիրիական հակամարտության արտաքին մասնակիցների շրջանում սպասողական վիճակ է` կապված հունվարի 22-ին Ժնևում նախանշված սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման համաժողովի հետ:
«Սիրիայում ռազմական գործողություններն ակտիվացել են, քանի որ կողմերը ցանկանում են առավել ինքնավստահ հանդես գալ ակնկալվող բանակցություններին, իսկ Սիրիայի արտաքին խաղացողների շրջանում (ՌԴ, ԱՄՆ, Պարսից ծոցի միապետություններ, Իրան) հանդուրժողականության մթնոլորտ է»,- ասաց արաբագետը:
Նա նշեց, որ Սիրիայի իշխանությունն արդեն ներկայացրել է այն ցուցակը, որով պետք է մասնակցի Ժնև-2 համաժողովին, իսկ ընդդիմության ցուցակը պատրաստ կլինի դեկտեմբերի 27-ին. «Կոալիցիայի ղեկավարն ակտիվ գործունեություն է իրականացնում` փորձելով իր պատվիրակության դրոշի նեքո ներկայացել սիրիական ընդդիմության մասնակցիների լայն ցանկ»:
Ժնև- 2 համաժողովի շրջանակներում, ըստ Ա. Պետրոսյանի, հունվարի 24-ին Սիրիայի հակամարտող կողմերին ներկայացվելու է ճանապարհային քարտեզ, որի շուրջ էլ ընթանալու են բանակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան