Թուրքական լիրայի փոխարժեքն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի
Թուրքական լիրայի փոխարժեքն այս շաբաթվա վերջին ընկել է ռեկորդային ցածր մակարդակի, իսկ 10 տարվա արժեթղթերի եկամտամտաբերությունը բարձրացել է եռամսյա կտրվածքով ամենաբարձր մակարդակին, ինչը նշանակում է, որ դրան զուգահեռ բարձրանում է պարտատոմսերի ռիսկայնությունը: Այսպիսի զարգացումները պայմանավորված են Թուրքիայում առկա քաղաքական ճգնաժամով, ինչպես նաև ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կայացրած որոշմամբ, ըստ որի իրականացվելու է դրամական կարգավորման հսկայական ծրագիր, հաղորդում է թուրքական TodaysZaman լրատվականը:
Շուկայի կայունությունը վերականգնելու համար Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է ներքին արժութային հարթակներում վաճառել նախապես սահմանված քանակից 10 անգամ ավելի շատ ռեզերվներ:
Այժմ լիրայի վաճառքի գինը կազմում է 2.0902 լիրա` 1 դոլարի նկատմամբ, իսկ երեքշաբթի օրը այն կազմել է 2.0780 լիրա:
Արժութային կուրսի տատանման գլխավոր պատճառը քաղաքական ճգնաժամն է, որն առաջ է եկել կոռուպցիոն սկանդալների հետևանքով: Ընդհանուր առմամբ ձրբակալվել են շուրջ 50 մարդիկ, որոնց թվում են նաև նախարարների որդիներ, ազդեցիկ գործարարներ և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք: Այս գործողությունները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որակել է որպես «կեղտոտ գործ», որի նպատակը առավարութան վրա ստվեր գցելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա