-11-ի աստիճան ցրտի պայմաններում մարդիկ դույլերով ջուր են կրում
-10 - -15 աստիճան ցրտի պայմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի փողոցների բնակիչներ ստիպված են դույլերով ջուր կրել: Արդեն մեկ շաբաթից ավելի թաղամասի բնակիչները ջուր չունեն, մինչդեռ դրանից օրեր առաջ բարձր ճնշումով ջուր են ունեցել:
Բնակիչներն ասացին, դեռ այս շաբաթվա սկզբին զանգել են 1-85 ծառայություն, պատասխանել են, իրենց կզանգեն, տեսուչն էլ կգա նշված հասցեում կծանոթանա խնդրին: Սակայն մինչ օրս ոչ պատասխան զանգ են ստացել, ոչ էլ տեսուչն է եկել:
Այսօր էլ 1-85 հեռախոսահամարով զանգերին ի պատասխան ինքնապատասխանիչն ասում է, որ ծառայությունը ծանրաբեռնված է, չի կարող պատասխանել զանգերին: