Քաղաքագետ. Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական դիրքերն ամուր կմնան նաև 2014-ին
Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական դիրքերն ամուր են և դրանք այդպես ամուր էլ կմնան 2014-ին և դրանից հետո»: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերին Վիլնյուսում կայացած հանդիպումը՝ շեշտելով, որ այն տեղի ունեցավ հայկական կողմի կոշտ հայտարարությունների ֆոնին:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, քաղաքագետը նշեց, որ դրանք Թուրքիայում տեղի ունեցող իրադարաձությունների հետևանքով սպասողական վիճակում են:
«Թուրքիայում այս օրերին տեղի են ունենում չափազանց հետաքրքիր, ես կասեի ուրախ իրադարձություններ: Ես երեկ youtube-ով դիտել եմ, թե ինչպես է Ֆաթուլլահ Գյուլենը անիծում Էրդողանին: Ֆաթուլլահ Գյուլենը հենց այնպես ոչ ոքի չի անիծում»,- ասաց Իսկանդարյանը: