Ադրբեջանցիները քաղցկեղի դեմ կեղծ դեղամիջոցներ են վաճառել թուրք հիվանդներին
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցիների հանցավոր մի խմբի, որը զբաղվել է քաղցկեղի դեմ կեղծ դեղամիջոցների վաճառքով: Ինչպես հայտնում է «Virtualaz.org» կայքը, հանցավոր խմբի անդամների մոտ մի քանի հազար տուփ քացկեղի կեղծ դեղամիջոց է հայտնաբերվել:
Ադրբեջանից Թուրքիա կեղծ դեղամիջոցները փոխադրվել են ինքնաթիռով: Հանցավոր խումբը կեղծ դեղամիջոցը մասնավոր հիվանդանոցների միջոցով վաճառել է 100-ից ավելի հիվանդների, որոնցից մեկը Թուրքիայում ճանաչված արվեստագետ է եղել:
Ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր խմբի անդամներին Ստամբուլի օդանավակայանում` դեղամիջոցի հերթական խմբաքանակը Ադրբեջանից Թուրքիա փոխադրելու ժամանակ: Լայնածավալ գործողությունների արդյունքում 60 մարդ է ձերբակալվել: Նրանց մեկից մինչև հինգ տարի ազատազրկում է սպասվում:
Ոստիկանությունը որոնում է կեղծ դեղամիջոցը պատրաստող ադրբեջանցի բժշկին: Ենթադրվում է, որ այդ կեղծ դեղամիջոցները վաղուց վաճառվում էին քաղցկեղով հիվանդներին նաև Ադրբեջանի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա