Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL» ավիաընկերությունը շարունակում է աշխատել մեծ կորուստներով
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ը արդեն 10 տարի է ինչ կորուստներով է աշխատում. այս տենդենցը շարունակվում է նաև այս տարի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը` մեջբերելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալները:
Ինչպես նշված է հոդվածում, 2013թ.-ի 9 ամիսների ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունների ուղևորափոխադրումներից առաջացած կորուստները կազմել են 23, 4 միլիոն մանաթ ($29.7 մլն): 2013թ.-ի սեպտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները տեղափոխել են 1 280,6 հազար ուղևոր (ուղևորահոսքը կազմել է 4.3%), որից 99.5% իրականացրել է «AZAL»-ը: 2013թ.-ի 9 ամիսների ընթացքում 2012թ-ի համեմատ ընդհանուր ուղևորների թիվը աճել է 4.3%-ով, եկամուտը աճել է 12.8%-ով, սակայն ադրբեջանական ավիաընկերությունները միևնույնն է չեն կարողանում ծածկել իրենց ծախսերը և կորուստներով են աշխատում:
Ադրբեջանի վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ Ադրբեջանի երեք ավիաընկերությունների եկամուտները (AZAL – «Azerbaijan Airlines», «Turan Air» и «Silk Way Business Aviation»), ըստ ուղևորափոխադրումների, կազմել են 191,61 միլիոն մանաթ ($244,3 մլն), իսկ ծախսերը ավելացել են 3,4 %-ով, կազմել են 215,11 միլիոն մանաթ ($274 մլն): Ծախսերը եկամուտներից մոտավորապես 29.7 միլիոն դոլարով է ավել են եղել:
Փորձագետները «AZAL» ավիաընկերության 10 տարի շարունակաբար կորուստներով աշխատելը կապում են սուբյեկտիվ գործոնների հետ: Խնդիրը այն է, որ «Azerbaijan Airlines» ավիաընկերության բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում է «Silk Way Holding» ընկերության կողմից: Իսկ այս ընկերությունը, ինչպես հավաստիացնում է ադրբեջանական մամուլը, պատկանում է Ադրբեջանի ղեկավարությանը, ասվում է հոդվածում:
Ոչ «Azerbaijan Airlines» ավիաընկերությունը, ոչ էլ «Silk Way Holding» -ը, ի հակադրություն իրավական ակտերի, չեն հրապարակում իրենց ֆինանսական հաշվետվությունները ոչ կորպորատիվ կայքերում, ոչ էլ ԶԼՄ-ներում:
2012թ.-ին Ադրբեջանի ավիափոխադրողները տեղափոխել են 1,6 միլիոն մարդ և նույնիսկ այդ դեպքում կորուստներ են ունեցել 33,2 միլիոն մանաթ-ի ($42 մլն) չափով, ասվում է «Թուրանի» հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին