«Deutsche Welle». Թուրքական ոստիկանությունը ցրել է վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցը
Ստամբուլում ոստիկանությունը նախօրեին մոտ մեկ տասնյակ ցուցարարներին ցրելու նպատակով կիրառելի է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle» լրատվական գործակալությունը:
Հակակառավարական ցույցի մասնակիցները պահանջել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը, ինչպես նաև իրենց բողոքն արտահայտել կոռուպցիայի և կառավարության շինարարական նախագծերի դեմ:
Ցուցարաները նաև բողոքել են այն ոստիկաններին աշխատանքից հեռացնելու դեմ, ովքեր զբաղվել են կոռուպցիայի հետ կապված գործի հետաքննությամբ, որում, ըստ թուրքական մամուլի տեղեկությունների, ներգրավված են եղել Թուրքիայի վարչապետին մոտ կանգնած քաղաքական գործիչներ և գործարարներ:
Աղբյուրը գրում է, որ ընդհանուր առմամբ ոստիկանության 70 բարձրաստիճան աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից կամ տեղափոխվել այլ ծառայության:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա