Միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականների անդրադարձը Էրդողան-Գյուլեն առճակատմանը
Միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներ անդրադարձել են Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Գյուլենական շարժման միջև տեղի ունեցող պայքարին, որի արդյունքում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց որդիները ձերբակալվել են տարբեր մեղադրանքներով: Նշենք, որ Թուրքիայում անվտանգության մարմինների «Մեծ կաշառք» կոչված գործողությունների արդյունքում ձերբակալված 50-ից ավելի մարդկանցից 14-ի նկատմամբ դատարանը կալանավորման վճիռ է կայացրել: Նրանց թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի որդին` Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին` Սալիհ Քաան Չաղլայանը, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Արսլանը և գործարար Ռեզա Զարրաբը:
«Bloomberg» պարբերականը` «Թուրքիան կամ կկորցնի Էրդողանին կամ ժողովրդավարությունը» խորագրի ներքո գրում է. «Եթե անգամ Էրդողանը գոյատևի կաշառակերության սկանդալից, դա թանկ կնստի Թուրքիայի վրա: Այս ամենը Էրդողանին դարձնում է խոցելի: Հիմա նա պայքարի մեջ է նախկին դաշնակից, Ֆեթուլահ Գյուլենի հետ: Էրդողանն այս ձերբակալություններն անվանեց պայքար` ուղղված իր դեմ: Էրդողանը կարող է այլ ճանապարհ ընտել` հնարավորությունից օգտվել և իր կաբինետի ամենավատ նախարարներին հեռացնել աշխատանքից»:
«Financial Times» պարբերականը` «Էրդողանը մեղադրում է արտաքին ուժերին Թուրքիայի կաշառկերության սկանդալի հարցում» խորագրի ներքո գրում է. «Քաղաքական ճգնաժամը թափահարում է Թուրքիան, երկիրը պառակտում է հարաբերություններն ամբողջ աշխարհի հետ. վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արտաքին ուժերին կոռուպցիոն սկանդալի հարցում և կարծես սպառնում է ԱՄՆ դեսպանին: «Շատ տարօրինակ կերպով, դեսպանները վերջին օրերին ներառվել են մի շարք սադրիչ գործողություններում: Ես նրանց կոչ եմ անում կատարել իրենց աշխատանքը: Մենք Ձեզ չենք պահի մեր երկրում»,- նշել է Էրդողանը: Ի պատասխան Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ ներառված չէ այս գործում և անհիմն պատճառներով չպետք է վտանգել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
«Deutsche Welle» պարբերականը` «Ուժերի պայքարը թուլացնում է Էրդողանին» խորագրի ներքո գրում է. «Գյուլենական շարժման և վարչապետ Էրդողանի աջակիցների միջև առճակատում է տեղի ունենում: Նրանց միջև, սակայն, տարբերություն գրեթե չկա, երկուսն էլ մուսուլման ինքնություն ունեն, երկուսն էլ պահպանողական են, ընդգծում են ավանդական գենդերային դերը: Նրանք փառաբանում են Թուրքիայի օսմանյան անցյալը: Սակայն նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն քրդական հարցում, Իսրայելի և ԱՄՆ-ի վերաբերյալ: Այս պայքարը թուլացնում է Էրդողանին և նրա կուսակցությունը: Եթե ԱԶԿ-ն ընկալվի կոռումպացված, ինչպես իր նախորդներն էին, դա կլինի մեծ հարված, որն էլ կհանգեցնի նրան, որ կուսակցությունը քիչ ձայն կստանա: Էրդողանը զայրացրել էր ազատական թուրքերին, երբ նա բռնությամբ էր պատասխանել ամռանը ցուցարարներին, իսկ կոռուպցիոն սկանդալը լարվածություն է առաջացրել կառավարության հարաբերությունները պահպանողական մահմեդական բնակչության հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում