Թուրքիայից զանգվածաբար արտաքսում են ադրբեջանցի մարմնավաճառների
Թուրքիայի ոստիկանությունը հատուկ գործողությունների շրջանակում բերման է ենթարկել 25-45 տարեկան 83 մարմնավաճառի, ովքեր եղել են Ադրբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի քաղաքացիներ:
«Azvizion.az» կայքի թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:
Նրանցից մեկը պատմել է, որ ստիպված է զբաղվել մարմնավաճառությամբ, քանի որ Բաքվում գտնվող իր երկու անչափահաս երեխաներին պահելու համար այլ ելք չունի: «Խնդրում եմ լուսանկարս չհրապարակել: Հայրս և մայրս հարգված անձիք են: Նրանք կարծում են, թե ես այստեղ խանութում եմ աշխատում»,- ասել է կինը:
Մյուս կինն էլ պատմել է, որ ուզում է վերադառնալ Ադրբեջան, սակայն գործազրկությունն ու աղքատությունն են նրան այս ճանապարհին բերել: «Ես երկու տարի առաջ Ադրբեջանի շրջաններից մեկից եմ եկել այստեղ աշխատելու»,- պատմել է նա:
Մնացած կանանց պատմություններն էլ գրեթե նույնն են. գործազրկություն, աղքատություն, ընտանիք պահելու հոգս: Կանայք պատմել են, որ հաճախորդների հետ համաձայնվում են 50-ից 100 թուրքական լիրայի սահմաններում: Այդ գումարի մի մասը տալիս են կավատներին, մյուս մասով էլ ապրում են:
Ստամբուլի ոտիկանությունը հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում 2 հազարից ավել ադրբեջանցի մարմնավաճառներ են արտաքսվել Թուրքիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը