Հարցազրույցներ 14:00 23/12/2013

Լ. Հովսեփյան. Հայեցակարգային «փափուկ ուժի» ռազմավարությունն իրականում չփոխեց Թուրքիայի հարկադրանքի վրա հիմնված քաղաքականությունը

Ինչպիսի՞ ն էր Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը ավարտվող` 2013 թվականին: Այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

-Ինչպիսի՞ միտումներ կային Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ անցնող տարի:
-Թուրքիան փորձեր է կատարում իր վերջին տարիների արտաքին քաղաքական հայեցակարգային կիրառում ստացած «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարության վերջնական ձախողումը կանխելու ուղղությամբ: Անկարայի այդ ռազմավարության կիրառական անհաջողությունը ստիպում է վերանայման գնալ, որի հարցում ի հայտ են գալիս նոր միտումներ: Չմանրամասնելով կարող ենք փաստել, որ անցնող տարին Անկարայի տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից առկա հիմնախնդիրներում էական որևէ նոր բան չգրանցեց, հիմնախնդիրները լուծում չստացան, նույնիսկ որոշ դեպքերում ավելի խորացան:

-Ինչպես, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների հարցում:
-Կարելի է նաև այդպես: Վերջին շրջանում թուրքական տեղեկատվական դաշտում ու պաշտոնական հայտարարությունների համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը կրկին արդիական դարձավ: Անկարան այս կերպ, ցանկանում է իր կողմից տապալված գործընթացը վերակենդանացնել, սակայն այնպիսի մոտեցումներով, որոնք ուղղակի տանում են փակուղի: Իհարկե, բացի միջազգային հարթակում Անկարայի առջև ծառացած խնդիրներից, տարածաշրջանային քաղաքականության մեջ «փափուկ ուժի» հայեցակարգի ձախողման ու այդ առումով Անկարայի փափագած իմիջի խաթարումից, հայ-թուրքական հարաբերություններում որևէ տեղաշարժ չգրանցվեց: Թուրքական կողմի ներկա դիրքորոշումն ու մոտեցումները սպառում են գործընթացի որևէ հնարավորություն:

- Վերջին շրջանում բարձրաձայնվում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ձախողումների մասին: Որո ՞ նք են դրանց պատճառները:
-Ձախողման պատճառները մի քանիսն են: Նախ այն, որ չափազանց մեծ կամ, կարելի է ասել, «ագրեսիվ» ինքնավստահությունը ճնշեց Թուրքիայի իշխանությունների քաղաքական իրատեսությունը: Մյուս կողմից տարածաշրջանում Անկարայի բազմապիսի հավակնությունների դրսևորումն էր: Այսինքն` հավակնություններն ավելի գերազանցեցին իրատեսական քաղաքականությանը: Տարածաշրջանում Անկարայի ռազմաքաղաքական ազդեցությունը դիտարկվեցին արտաքին քաղաքականության իրականացման առաջնային գործիքներ, որոնք ոչ միայն լուրջ հակազդեցություն առաջացրեցին տարածաշրջանում, այլ նաև մեծացրեցին Թուրքիայի հարկադրանքի քաղաքականությունը:

Տարածաշրջանում կայունարար երկիր լինելու մեջ ամփոփվում էր Թուրքիայի գերիշխանության հաստատման նպատակը: Հայեցակարգային մակարդակում հնչեցված «փափուկ ուժի» քաղաքականությունը իրականում չփոխեց Թուրքիայի «կոշտ ուժի» քաղաքականությունը: ԱԶԿ կառավարության «ագրեսիվ ինքնավստահությունը» իներցիոն կերպով շարունակեց Թուրքիայի կոշտ հարկադրային քաղաքականությունը: Որքան էլ հակասական է` «փափուկ ուժի» դիրքերից հանդես գալ կամ իմիջ ձևավորել ցանկացող ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիայի սպառազինման ծավալներն ու միտումները մեծ ծավալների հասան, և այդ գործընթացը շարունակվում է: Անկարան, մեծ հաշվով, իր հարևանների հետ հարաբերություններում չկարողացավ սահմանափակել հարկադրանքի քաղաքականությունը, տարածաշրջանային գերիշխանության Անկարայի ձգտումներն իրականացվում են առավելապես հարկադրանքի քաղաքականության միջոցով, ինչն էլ հակազդեցություն է առաջ բերում: Դրա վկայությունը Թուրքիայի Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի անցկացրած հետազոտությունն է, ըստ որի` Թուրքիան վերջին շրջանում կորցրել է Մերձավոր Արևելքում ունեցած իր ժողովրդականությունը: Այդ հետազոտության համաձայն` այս տարի Թուրքիայի նկատմամբ դրական տրամադրվածությունը նվազել է՝ հասնելով 59 տոկոսի, մինչդեռ 2011 թվականին այն կազմում էր 78 տոկոս:

-Ներքաղաքական հարթությունում ևս քննադատում են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:
-Թուրքիայի հատկապես տարածաշրջանային քաղաքականության հարցում ձախողումները լուրջ դիսկուրս են առաջացրել հենց այդ երկրի ներսում: Հիմնական ազդեցիկ ընդդիմադիր ուժերը պնդում են Անկարայի ձախողման մասին: Արտաքին մակարդակում ևս նույն ընկալումն է: Անկարան ոչ միայն չի լուծել նախկինում ժառանգություն ստացած հիմնախնդիրներն, այլ այսօր դրանք ավելի են սրվել և նորերն ավելացել: Հատկապես ընդդիմադիր և ազգայնական հատվածի կողմից վերջերս Թուրքիայի իշխանությունները և արտգործնախարար Դավութօղլուն սուր քննադատության են ենթարկվում վարվող տարածաշրջանային քաղաքականության համար:

-Կա ՞ ն քայլեր, որոնք նոր միտումներ են, և Թուրքիան փորձում է ուղղել նախկին սխալները:
-Անկարայի համար տարածաշրջանային քաղաքականության մակարդակում ձախողումների «փոխհատուցման» օրինակ է Իրաքի քրդական տարածաշրջանի ինքնավարության հետ հարաբերությունների զարգացումը: Թուրքիան Հյուսիսային Իրաքի քրդական կառավարության հետ հարաբերությունների կարգավորմամբ մի կողմից ցանկանում է ներքրդական հարցում իր համար որոշակի շահավետ գործընթացներ ապահովել, մյուս կողմից էլ` Իրաքի դաշնային կառավարության հետ լարված հարաբերություևներում այն օգտագործել որպես հակակշիռ: Բաղդադի կենտրոնական իշխանության հետ վատթար հարաբերություններում գտնվող Անկարան նաև շեշտադրում է կատարում Մ. Բարզանիի հետ մերձեցման, քանի որ հենց Բարզանին էլ դիմակայության մեջ է կենտրոնական իշխանությունների հետ:

Մյուս կողմից Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրեց ԵՄ-ի անդամակցության ուղղությամբ քաղաքականությունը և, ստորագրվեց վիզաների պարզեցման մասին համաձայնագիրը: Կա տեսակետ, որ դա ուղղակի տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի մի շարք ձախողումների փոխհատուցմանն ուղղված քայլ է՝ նաև ներքաղաքական գործընթացներում իր դեմ մեղադրանքները մեղմելու համար:

-Արդյո ՞ ք Թուրքիան չի վերանայում իր քաղաքականությունը:
-Առաջիկայում, միգուցե, ականատես կլինենք հատկապես Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության որոշակի վերախմբագրումների, քանի որ այդ հարթությունում Անկարայի կուտակած հիմնախնդիրներով արտաքին քաղաքականության օրինաչափ շարունակությունը այլևս կարող է վտանգավոր լինել: Փաստորեն, Դավութօղլուի տեսական-հայեցակարգային մոտեցումների գործնական կիրառությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ կարելի է համարել ձախողված կամ առնվազն չհաջողված: Իր վերջին հարցազրույցներից մեկում, կարծես, նա ակնարկում էր Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերախմբագրման անհրաժեշտության մասին: Բացի այդ, ներքաղաքական գործընթացներում լուրջ զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարող են անդրադառնալ նաև արտաքին քաղաքականության վրա: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}