Արարատյան դաշտում ցուրտը կպահպանվի, իսկ Տավուշում կգրանցվի +11 աստիճան
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: Հայպետհիդրոմետի տվյալներով, Երևանում ցուրտը կպահպանվի առաջիկա մի քանի օրերին՝ ցերեկը սպասվում է -8, երեկոյան ժամերին՝ - 11, գիշերը՝ - 15 աստիճան ցուրտ:
Միաժամանակ, Հայաստանի մարզերից մի քանիսում, ինչպես նաև Արցախում ցերեկվա ժամերին գրանցվում է 0-ից բարձր ջերմաստիճան: Օրինակ Տավուշում սպասվում է +8-+11, Լոռիում՝ +3-+6, Սյունիքում՝ +3-+5, Արցախում +7-+10 աստիճան տաքություն: