Աբխազիան և ՌԴ-ն վավերացրել են առևտրի մասին համաձայնագիր
Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը նախօրեին վավերացրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ առևտրի մասին համաձայնագիրը, որոնցով հանվում են ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2012 թ մայիսի 28-ին: Այն նախատեսում է ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վերցում, բացառությամբ`շաքարի, սպիրտային և ծխախոտի արտադրանքի ներկուծման:
Իր հերթին Աբխազիան ևս ավարտին է հասցրել համաձայնագրերի վավերացման գործընթացը: Մասնավորապես երկրի նախագահ Ալեքսանդր Անքվաբը ստորագրել է նախօրեին երկրի խորհրդարանի կողմից ընդունված «Ապրանքների առևտրային ռեժիմի մասին Աբխազիայի հանրապետության կառավարության և Ռուսաստանի դաշնության կառավարության միջև համաձայնագրի վավերացման մասին» օրենքը:
Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Զանկալիանին հայտարարել է, որ համաձայնագիրը օրինական չէ և խախտում է Առևտրի համաշխարհային կազմակեպության սկզբունքները: