Կոնվերս Բանկը՝ կրթական և մշակութային ծրագրերի հովանավոր
Արամ Խաչատրյանի անվան եռյակն հանդես եկավ 2013թ. եզրափակիչ համերգով:
Արամ Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և կատարման կուլտուրայով: Նրանց խոր երաժշտականության և ոճի նուրբ զգացողության շնորհիվ Եռյակն այսօր հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հատկանշական է, որ Եռյակը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ՝ վարպետության դասեր անցկացնելով ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ:
«Կոնվերս բանկի» մամուլի ծառայության հաղորդմամբ, եռյակի վիրտուոզ երաժիշտների, ինչպես նաև միջոցառմանը հրավիրված ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովի հետ մեկտեղ համերգին մասնակցեցին նաև Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի սաները:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի 110-ամյակի շրջանակներում Կոնվերս Բանկը հովանավորում էր Եռյակի կողմից ստեղծված Հիմնադրամի աշխատանքները:
«Կոնվերս Բանկն իր հիմնական ծառայությունների հետ մեկտեղ հաճախորդներին մշտապես առաջարկում է շփման նորանոր եզրեր՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև այլ ոլորտներում: 2014 թվականին կրթական և մշակութային ծրագրերը կմնան մեր ուշադրության կենտրոնում», - իր խոսքում նշել է Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: