Առողջություն 11:31 24/12/2013

Գերմանացի բժիշկ. «Հայերը հազվադեպ են բժշկի դիմում, այն էլ երբ դանակը հասնում է ոսկորին»

IMZ ինովացիոն բժշկական կենտրոնի հրավերով Հայաստան է ժամանել գերմանացի հայտնի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ Դիրկ Ֆայկեն, ով Հայաստանում գտնվելու օրերին եկել է այն եզրահանգման, որ հայերը հազվադեպ են բժշկի դիմում, այն էլ այն դեպքում, երբ «դանակը հասնում է ոսկորին»:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի բժիշկն ասաց, որ այս օրերի ընթացքում հետազոտել է տարբեր հիվանդություն ունեցող հինգ տասնյակից ավելի մարդկանց, ուսումնասիրել է նրանց հիվանդության պատմությունները, ծանոթացել է բժիշկների բուժման մեթոդներին: Նրանց բոլորի դեպքում, ըստ նրա, կատարվել են ճիշտ հետազոտություններ, ճիշտ բուժում, արվել է այն, ինչ կարողացել են անել հայ բժիշկները: «Ես բարձր եմ գնահատում հայ բժիշկների մակարդակը, նրանք լավ պատրաստված են, պարզապես բժշկական նորագույն սարքավորումների, ինչպես նաև դեղորայքի առումով հայաստանյան բժշկությունը հաճախ կաղում է»,- ասաց Դիրկ Ֆայկեն:

Նրա խոսքերով` հատկապես դեղորայքային նշանակումները հայ բժիշկները շատ ճիշտ են կատարում, բայց դա բավարար չէ: «Ես հետազոտեցի մի մարդու, ով ողնաշարի լուրջ խնդիրներ ուներ և անհրաժեշտ է բարդ վիրահատություն, որը Հայաստանում չի կատարվում: Իսկ եթե այդ վիրահատությունը չարվի, ապա այդ մարդը հետագայում չի կարող շարժվել: Վիրահատությունը պետք է արվի Գերմանիայում»,- նշեց Դիրկե Ֆայկեն:

Մեկ այլ հիվանդի մոտ եղել է խորացված էպիլեպսիա: Այս դեպքում ևս անհրաժեշտություն կլինի հիվանդին տեղափոխել Գերմանիա, որպեսզի նրան վիրահատության ենթարկեն. «Նայելով հիվանդության պատմությանը, հիվանդի վիճակը կայուն է, բժիշկներն արել են հնարավորինս, բայց նրա նոպաները հաճախակի են դարձել, ուստի պետք է այլ ճանապարհով արդյունքի հասնել: Ես խնդրել եմ հիվանդի բժիշկին մեզ տրամադրել հիվանդության ամբողջ պատմությունը, որպեսզի Գերմանիայում նեղ մասնագիտացված կլինիկայում ուսումնասիրություն կատարվի, որից հետո միայն պարզ կդառնա, թե ինչով կարող ենք օգնել այդ հիվանդին, և արդյոք այս դեպքում վիրահատական միջամտությունն անհրաժեշտ է, թե ոչ»:

Գերմանացի նյարդաբանի խոսքերով` յուրաքանչյուր երկրում հիվանդները ցանկանում են խորհրդատվություն ստանալ, բայց չգիտեն որտեղ դիմել: Շատերը ուզում են արտասահմանում բուժվել, բայց չգիտեն կոնկրետ որ երկրում, որ կլինիկայում, սակայն մեծ մասն էլ ֆինանսական խնդիրների պատճառով բուժում է ստանում այնտեղ, որտեղ բնակվում է: «Հայաստան գալով մենք փորձում ենք համագործակցել հայ բժիշկների հետ` նրանց հիվանդների խնդիրներին լուծում տալու նպատակով: Հիվանդներին դեղորայքային նորագույն բուժում նշանակելուց բացի, վիրահատական միջամտության կարիք ունեցողներին կփորձենք ուղղորդել գերմանական առաջատար կլինիկաներ»,- ասաց Դիրկե Ֆայկեն:

Ըստ նրա` կան վիրահատություններ, որոնք չափազանց բարդ են և նույնիսկ Գերմանիայում կատարվում են կոնկրետ մասնագիտացված բժիշկների և կենտրոնների կողմից: Իհարկե կան նման բարդության հիվանդություններ, որոնք կարելի է բուժել նաև Հայաստանում` դեղահաբերի միջոցով: Մինչդեռ, ըստ նրա, դեղորայքային բուժման ժամանակ անհրաժեշտ են այնպիսի դեղեր, որոնք չկան Հայաստանում, իսկ լինելու դեպքում էլ պարզ չէ` այն օրիգինա՞լն է, թե կեղծ:

Ըստ Դիրկե Ֆայկեի` դեղահաբերի կեղծումը բավականին տարածում ունի ամբողջ աշխարհում: Կան երկրներ, որտեղ ընդհանրապես հսկողություն չկա, իսկ առանց հսկողության դժվար է տարբեր կեղծ դեղը բնօրինակից: «Օրինակ` Գերմանիայում արդեն հետևյալ հետազոտությունն է կատարվում: Եթե մարդիկ տարիներ շարունակ ընդունում են դեղահաբ, բայց այն արդյունք չի տալիս, ապա ստուգում են արյունը, մասնավորապես դեղի չափաբաժինը, որպեսզի պարզեն` հիվանդն ընդունե՞լ է դեղահաբերը, թե դեղը կեղծ է»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գերմանացի բժիշկը նկատել է, որ այստեղ հիվանդներն իրենց դեղորայքը մշտապես գնում են այն դեղատնից, որտեղ ավելի էժան է: Այս դեպքում ևս, ըստ նրա, հարց է առաջանում` եթե դեղորայքը էժան է, արդյոք այն կեղծ չէ՞: Դիրկե Ֆայկեն նշում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում վաճառվում են բավականին ցածր գներով դեղեր, որոնք միջազգային գներից էժան են: «Սա նշանակում է, որ բուժման ժամանակ հնարավոր չէ արդյունքի հասնել, եթե դեղը կեղծված է: Ի դեպ Հայաստանում շատերը դեղորայք ձեռք են բերում նաև արտասահմանից, բայց հնարավոր է, որ դա ևս կեղծ լինի»,- նկատեց գերմանացի նյարդաբանը:

Անդրադառնալով հիվանդությունների տարածվածությանը, Դիրկե Ֆայկեն ասաց, որ ամբողջ աշխարհում լայն տարածում ունի ինսուլտը, բարձր ճնշումը, էպիլեպսիան, պարկինսոնիզմը, սկլերոզը, ինչպես նաև սթրեսները: Հիվանդություններից մի քանիսը կապ ունեն տարիքի, սխալ ապրելակերպի, ավելորդ քաշի, ինչպես նաև սոցիալական խնդիրների հետ: Հայաստանում ևս այս հիվանդությունները մեծ տարածում ունեն, իսկ թե որքանով են այս հիվանդությունները Հայաստանում բուժում, դա արդեն այլ հարց է:

Դիրկե Ֆայկեն նշեց, որ նախկինում սթրեսը, դեպրեսիան, որոշ նյարդային խնդիրները որպես հիվանդություն չէին դիտվում, իսկ այսօր դրանք համարվում են հիվանդություն: «Սթրեսը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից։ Այդ դեպքում մարդը թե ֆիզիկապես, թե հոգեպես իրեն վատ է զգում, ինչն էլ խանգարում է նրան ապրել»,- ասաց գերմանացի նյարդաբանը` հավելելով, որ այսօր Հայաստանում չի օգտագործվում այն դեղորայքը, որը ցուցված է նյարդային խնդիրների բուժման համար: Ի վերջո, ըստ նրա, դեղորայքային բուժումը կարևոր նշանակություն ունի: Սակայն Դիրկե Ֆայկեն չի բացառում, որ այդ թանկ դեղերը Հայաստանում լինելու դեպքում էլ մարդկանց հասանելի չեն լինի:

Գերմանացի նյարդաբանը նշեց նաև, որ 21-րդ դարում փոխվել են առողջության չափանիշները: Օրինակ` եթե նախկինում մարդիկ երջանիկ էին, որ առողջ ատամներ ունեն, հիմա դրա հետ մեկտեղ պետք է ունենան սպիտակ և գեղեցիկ ատամներ: «Այսօր Գերմանիայում բոլոր երեխաներին հսկում են, որ նրանք ունենան ուղիղ, գեղեցիկ և սպիտակ ատամներ, հակառակ դեպքում, դա Գերմանիայում դիտվում է որպես խանգարում: Սա պարտադիր է, իսկ բուժման համար վճարում է ապահովագրությունը»,- ընդգծեց նա:

Դոկտոր Ֆայկեն կարևորելով համագործակցությունը հայ մասնագետների հետ, նշեց, որ ինքը պատրաստ է պարբերաբար գալ Հայաստան և իր մասնագիտական կարողությունները կիրառել Հայաստանում: «Իսկ հայերին խորհուրդ եմ տալիս ժամանակին դիմել բժիշկի, որպեսզի հնարավոր լինի ժամանակին կանխել հիվանդությունը: Հայաստանում ի վերջո պետք է ձևավորել բժիշկին դիմելու մշակույթը»,- ընդգծեց դոկտոր Ֆայկեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}