Գ. Մինասյան. Հվ. Օսեթիան ու Աբխազիան հայտնվում են Մաքսային միության տարածքում. նախադեպ Արցախի համար
ՌԴ-ն վավերացրել է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ առևտրի մասին համաձայնագիրը, որոնցով հանվում է ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը:
Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
«Սա չափազանց կարևոր փաստ է, որովհետև, ըստ էության, Մաքսային միության անդամ մյուս երկրները` Բելառուսն ու Ղազախստանը չեն ճանաչել Հարավային Օսեթիային և Աբխազիային որպես անկախ պետություններ: Սակայն այս համաձայնագրի վավերացմամբ, Հվ. Օսեթիան ու Աբխազիան հայտնվում են Մաքսային միության մեջ: Դե ֆակտո այդ պետությունների տարածքը ՄՄ տարածք է` անկախ այն հանգամանքներից, որ ՄՄ անդամ մյուս երկու պետությունները չեն ճանաչել նրանց անկախությունը»,- նշեց Գ. Մինասյանը:
Նրա խոսքերով, «սա չափազանց կարևոր նախադեպ է, որովհետ մենք ավելի վաղ նշում էինք, որ երբ Հայաստանը միանա ՄՄ-ին, ըստ էության, ԼՂՀ տարածքը դառնում է ՄՄ տարածք:
«Ես կարծում եմ, որ սա առաջին քայլն է, հաջորդ քայլը պետք է լինի այն, որ ՄՄ տարածքի ցանկացած տարածք` լինի դա ՌԴ-ն, Աբխազիան, թե Արցախը, պետք է նույն չափով պաշտպանված լինեն ՄՄ-ի կողմից: Իսկ դա կհանգեցնի մի այնպիսի իրավիճակի, երբ Ադրբեջանի կողմից, ռազմական գործողությունների վերսկսումը կդառնա անիրատեսական և անհեթեթ: Կարծում եմ` մենք գնում ենք այնպիսի ճանապարհով, ինչը Արցախի դե ֆակոտ ճանաչումից բերելու է դե յուրե ճանաչման, իսկ այդ ճանապարհն իսկապես այլընտրանք չունի:
Նախորդիվ`
Աբխազիան և ՌԴ-ն վավերացրել են առևտրի մասին համաձայնագիր
Մաքսային անցակետի տեղակայումը ՀՀ-ԼՂՀ սահմանին և Արցախի դե յուրե ճանաչումը