Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպումներ են նախատեսված Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի ու գլխավոր շտաբի պետի հետ: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, նախատեսված է, որ Զաքիր Հասանովին ընդունելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելելու է նաև թուրքական ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ:
Նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան վերջին տարիներին, ռազմաարդյունաբերության ոլորտում համատեղ մի քանի նախագծեր են իրականացրել, իսկ թուրքական ռազմաարդյունաբերական ձեռնարկություններն ամեն տարի բավականին մեծ ծավալի սպառազինություն են վաճառում Ադրբեջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա