«Hurriyet». Թուրքիան պատասխան կտա Էրդողանի ձգտումների պատճառով
«Hurriyet» պարբերականը տպագրել է հոդվածագիր Սեմիհ Իդիզի հոդվածը ՝ «Թուրքիան պատասխան կտա Էրդողանի ձգտումների պատճառով» խորագորվ:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումններով.
«Կատաղությունից կուրանալով, Էրդողանը կռվի պատրաստ տրամադրությամբ է լցվել: Փոխանակ իրեն դրսևորի որպես նորմալ Արևմուտքի գործիչ, նա հավատարիմ է մնացել իր բնույթին, և պնդում է, որ ինքը կանգել է թե ներքին և թե միջազգային ուժերի դեմ առ դեմ:
Նա փորձում է այս միջոցով հեռացնել Ֆեթուլահ Գյուլենի աջակիցներին, ում նա համարում է հիմնական հանցակիցը և ով դարձել է նրա հիմնական թշնամին:
Կառավարության վերջին քայլը եղել է այն, որ լրագրողներին արգելել է մուտք գործել ոստիկանության շտաբ: Էրդողանը կտեսնի, որ նման արգելքը չի խանգարի լրագրողներին օգտվելու իրենց ոստիկանության աղբյուրներից: Այն փաստը, որ կան մեծ թվով սպաներ, ովքեր կացինը ձեռքներին սպասում են կառավարության վրա հարձակվելուն, հիմա իրենց առջև դրված խնդիրն ավելի հեշտ կիրագործեն:
Էրդողանն անգամ օգտագործում է մի շարք կասկածելի հոդվածներ, որոնք տպագրվել են կառավարամետ ԶԼՄ-ներում, և նա պնդում է, որ Վաշինգթոնը և Իսրայելն են կանգնած դրա հետևում՝ նրա միջազգային պատկերի վրա լուրջ հարված հասցնելու համար:
«Շատ տարօրինակ կերպով, դեսպանները վերջին օրերին ներառվել են մի շարք սադրիչ գործողություններում: Ես նրանց կոչ եմ անում կատարել իրենց աշխատանքը: Մենք Ձեզ չենք պահի մեր երկրում»,- նշել է Էրդողանը: Ի պատասխան Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ ներառված չէ այս գործում և անհիմն պատճառներով չպետք է վտանգել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
Կառավարամետ ԶԼՄ-ները պնդում են, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հայտարարել է, որ այս նոր սկանդալի փլուզելու է Էրդողանի կայսրությունը: Սակայն Ռիկարդոնեն մերժում է այս տեղեկությունը:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ այս սկնադալից Էրդողանը չի կարող դուրս գալ առանց վնասի:
Էրդողանը հուսահատ կերպով պայքարում է այն կանխելու համար, սակայն, հանուն իր քաղաքական հավակնությունների վերջում Թուրքիան է տուժելու»:
Նշենք, որ Թուրքիայում անվտանգության մարմինների «Մեծ կաշառք» կոչված գործողությունների արդյունքում ձերբակալված 50-ից ավելի մարդկանցից 14-ի նկատմամբ դատարանը կալանավորման վճիռ է կայացրել: Նրանց թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի որդին` Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին` Սալիհ Քաան Չաղլայանը, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Արսլանը և գործարար Ռեզա Զարրաբը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա