«Արմավիան» մեծ պարտքեր ունի վճարելու նախկին աշխատակիցներին
«Արմավիա» ավիաընկերությունը տևական ժամանակ է, ինչ դադարեցրել է աշխատավարձ տալը: Արդեն մի քանի օր է, ինչ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Մոսկվայում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Արմավիան» դեռ մեծ պարտքեր ունի վճարելու նախկին ինժեներներին, բորտուղեկցորդուհիներին, օդաչուներին: Ընկերության ավելի քան 40 ինժեներներից 8-ը դեռ Հայաստանում են, և աշխատանք չունեն, իսկ մյուսներն էլ այլ երկրներում են աշխատում: «Վերջին անգամ, երբ աշխատակիցները հանդիպել են Բաղդասարովին, նա խոստացել է առաջիկայում վճարել պարտք մնացած աշխատավարձերը: Այդ խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն նախկին աշխատակիցները դեռ գումար չեն ստացել»,-գրել է թերթը: