Մանվել Բադեյանի հարցը` Էթիկայի հանձնաժողովում
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստում որոշվել է վարույթ ընդունել «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը` ընդդեմ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողները Բադեյանից հետաքրքրվել էին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն հեռուստահաղորդում է հեռարձակվում, ինչպիսին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդումն է: Ի պատասխան Մ. Բադեյանը շատ վրդովվել էր և արձագանքել. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար՝ կզարմանայի, բայց դուք իսկականից տենց ե՞ք մտածում»:
Այս հայտարարությունից հետ եզդի համայնքի ներկայացուցիչները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել` պահանջելով պատգամավորից իրենց հարգանքով վերաբերվել:
Նախորդող հրապարակումներ`
Եզդիները վրդովվել են ՀՀԿ-ական պատգամավորի պահվածքից ու զուգարանի թղթով եկել ԱԺ (Լրացված)
Մ.Բադեյան. Էթիկայի հանձնաժողովից այդ հարցը տեղափոխելու եմ դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան