ԼՂՀ ԱԺ. Քննարկման օրակարգում 2014 թ. պետական բյուջեն է
Դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Քննարկման հիմնական թեման ԱԺ առաջիկա լիագումար նիստում «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մեջ ներառված օրինագծերի՝ նախորդ նիստում ընդմիջված քննարկումները շարունակելու հարցն էր։
ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ արդեն ստացվել է սահմանված ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացված պատգամավորական լրացուցիչ առաջարկությունների պատասխանների ամփոփաթերթիկը։
Խորհրդակցությանը ճշտվեցին լիագումար նիստում բյուջետային փաթեթի, ինչպես նաև նիստի օրակարգի մեջ ներառելու համար երաշխավորվող այլ հարցերի քննարկման ընթացակարգերը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ, հիմք ընդունելով բյուջետային քննարկումների ժամանակացույցով սահմանված ժամկետը, ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա