Պուտին. Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզ»-ը հաստատվեց
Պետությունների ղեկավարների մակարդակով Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հաստատվել է Հայաստանի` Մաքսային Միության անդամակցության վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»: «Իտառ-Տասս»-ի հաղորդմամաբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ամփոփելով նիստի արդյունքները:
Ավելի վաղ նիստում ՌԴ նախագահը հայատարարել էր, որ Եվրազեսի վերաբերյալ համաձայնագրի տեքստը պետք է պատրաստ լինի 2014-ի մայիսի 1-ին, այնուհետ այն պետք է վավերացվի երկրների խորհրդարանների կողմից, իսկ կառույցը պետք է սկսի աշխատանքը 2015-ի հունվարի 1-ից:
Պուտինը նաև նշել էր, որ Հայաստանն ու Ղրղզստանը սկսել են ակտիվ աշխատանքներ իրականացնել ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ:
«Կարծում եմ, մենք այսօր կարող ենք հաստատել Հայաստանի անդամակցության միջոցառումների պլանը` այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»,-ասել էր ՌԴ նախագահը:
Նախորդող հրապարակումներ`
Վ.Պուտին. Կարծում եմ` այսօր կարող ենք հաստատել «ճանապարհային քարտեզը»
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները