Թուրքիան` 2013 թվականին

 Թուրքիայի քաղաքական կյանքը 2013 թ․ աչքի ընկավ մի շարք ուշագրավ զարգացումներով, որոնցից մի քանիսն իրենց էությամբ նոր էին ու աննախադեպ, իսկ որոշներին էլ բնորոշ էր նախկինում ընթացած գործընթացների շարունակականության գործոնը։ Տարվա ընթացքում մի շարք ուղղություններով արձանագրվեց ետընթաց, իսկ Էրդողանի թվացյալ միատարր քաղաքական ուժը զուգահեռաբար սկսեց ճաքեր տալ։

Նախևառաջ, նոր սահմանադրության նախագծի մշակման գործում առաջընթաց գրեթե չարձանագրվեց, ավելին, կարելի է պնդել, որ նույնիսկ Սահմանդրության համաձայնեցման հանձնաժողովի առջև դրված վերջնաժամկետը չորս անգամ երկարաձգելուց հետո հնարավոր չեղավ բեկում արձանագրել։

Արդյունքում, Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը, որը միաժամանակ նշված հանձնաժողովի նախագահն էր, ընդունեց, որ հանձնաժողովին չհաջողվեց համաձայնեցնել վիճելի կետերը և հանձնաժողովի աշխատանքները կարելի է տապալված համարել։ Առջևում երկու կարևոր ընտրություններ են․ 2014 թ․ մարտին տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ օգոստոսին՝ նախագահի։ Իշխող քաղաքական ուժը մեծ ցանկություն ուներ մինչև այդ ընտրությունները ոչ միայն փոխել սահմանադրությունը, այլ նաև այն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը, որոնք թույլ կտային փոխել համայնքային կառավարման սկզբունքները և իհարկե ավելացնել նախագահի լիազորությունները, կամ ընդհանրապես երկրի կառավարման համակարգը դարձնել նախագահական։ Արտաքին աշխարհում ազդեցիկ համարվող Էրդողանին չհաջողվեց հաղթահարել ընդդիմադիր կուսակցությունների կողմից հարուցված քաղաքական խոչընդոտները, թեև սահմանադրության հարցում վերջին ամիսներին Էրդողանն ավելի կառուցողական էր, սակայն առաջընթաց այդպես էլ չարձանագրվեց և 2014 թ․ կառավարող քաղաքական ուժը թևակոխում է բավական մեծ անորոշության չափաբաժնով։

Անցնող տարվա ընթացքում առաջընթաց չարձանագրվեց նաև քրդական հարցում, թեև տարեսկզբին հնչում էին տարատեսակ լավատեսական կանխատեսումներ։ Իշխանությունների և քուրդ առաջնորդների միջև ընթացող բանակցություններում յուրաքանչյուր կողմն ուներ պարտավորություններ և անհրաժեշտ քայլեր․ եթե քուրդ զինյալները պարտավորվել էին վայր դնել զենքը և մինչև աշուն հեռանալ Թուրքիայից, ապա Թուրքիայի իշխանությունների քայլերն ավելի շատ քաղաքական բարեփոխումներին էին վերաբերում։ Միայն սեպտեմբերի 30-ին Էրդողանը հայտարարեց «Ժողովրդավարացման փաթեթի» մեկնարկի մասին, որը թեև էական առաջընթաց էր արձանագրում մարդու հիմնարար ազատությունների և առաջին հերթին էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, սակայն քրդերին հուզող մի շարք հարցերում առաջընթաց չարձանագրվեց։ Ավելին, խորհրդարանում ներկայացված քրդական կուսակցությունը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում էր սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին, սակայն այդ ամենով հանդերձ քրդերի համար արդյունքները գոհացուցիչ չեղան։

Գեզի այգում մայիսի վերջին սկսված և մի քանի շաբաթ շարունակվող իրադարձությունները ցնցեցին ողջ Թուրքիան։ Բռնությունները, իրավապահ մարմինների հետ բախումները, արձանագրված զոհերն ու վիրավորները մեծ վնաս հասցրին Էրդողանի հեղինակությանը և նրա քաղաքական պլաններին։ Այդ դեպքերի մասին շատ է խոսվել տարվա ընթացքում, որպեսզի կրկին չանդրադառնանք դրանց հարկ է միայն հավելել, որ Էրդողանի քաղաքական կապիտալը էապես տուժեց։ Նրա համար պարզ դարձավ, որ հասարակական դժգոհությունն ուղղված է նրա կառավարման մեթոդների, դավանած պահպանողական գաղափարախոսության և ժողովրդավարության սկզբունքների կիրառման անընդունելի մեթոդների դեմ։ Էրդողանը թեև արմատական ու ժխտողական դիրքորոշում ուներ ցուցարարների նկատմամբ, սակայն նրա հետագա քայլերը ցույց տվեցին, որ նա հաշվի նստեց այն պահանջների հետ, որոնք բարձրաձայնվեցին Գեզի այգում և տարածվեցին այլ քաղաքներում։

Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում սկսված կոռուպցիոն մեծ սկանդալը ևս խոստանում է ոչ պակաս ազդեցիկ հետևանքներ թողնել Էրդողանի քաղաքական հեղինակության և պլանների վրա։ Հայտնի է, որ սկսված գործողության թիկունքնում կանգնած է Ֆեթ․ Գյուլենը և ԱՄՆ-ից հմտորեն կառավարում է այդ օպերացիան, թեև հեռուստաուղերձում հերքեց իր մասնակցությունը։ Գյուլենականությունը Թուրքիայում մեծ թվով աջակիցներ ունի և ներկայանում է որպես մեծածավալ սոցիական ուժ։ Այդ շարժման ներկայացուցիչները ազդեցիկ դիրքեր ունեն ոչ միայն դատաիրավական համակարգում, ակադեմիական շրջանակներում, լրատվական դաշտում, այլ նաև՝ բիզնես ոլորտներում։ Հետևաբար, նետված մարտահրավերը իշխանության և քաղաքական լծակների համար մղվող պայքար է։ Էրդողանի կուսակցության շարքերում ևս կան գործիչներ, որոնք հարում են Գյուլենին և եթե Էրդողանին չհաջողվի հաշտության եզրեր գտնել Գյուլենի հետ, ապա կուսակցության տրոհումն անխուսափելի կլինի։

Մարդու իրավունքների, խոսքի և հավաքների ազատության և մի շարք այլ ոլորտներում տարվա ընթացքում արձանագրվեցին մի շարք բացասական զարգացումներ, որոնք էլ ավելի խորացրին անցյալ տարիների ընթացքում նկատված միտումները։ Ազատազրկված լրագրողների առումով Թուրքիան շարունակում է մնալ թիվ մեկ երկիրն ամբողջ աշխարհում և դա կարևոր ցուցիչ է ժողովրդավարության հարցում իշխանության ընկալման վերաբերյալ։

Արտաքին քաղաքական գործընթացների առումով հարկ է նշել, որ թեև եվրոպական ուղղությամբ առաջընթաց արձանագրվեց, սակայն մյուս ուղղություններով ձեռքբերումները շատ ավելի համեստ էին։ Սիրիայի հարցում Թուրքիայի իշխանությունների մարտական տրամադրվածությունը նահանջեց Էրդողանի կողմից մայիսին Վաշինգտոն այցից և հատկապես քիմիական զենքի ոչնչացման շուրջ սեպտեմբերին արձանագրված ռուս-ամերիկյան համաձայնությունից հետո։ Սիրիա ներխուժման կողմնակից Թուրքիան աշխարհաքաղաքական առումով մնաց դատարկաձեռն, որին գումարվեցին հարյուր հազարավոր սիրիացի փախստականները և սոցիալական բարդ իրավիճակը Սիրիայի հետ սահմանակից նահանգներում։

Վրաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում Թուրքիան շոշափելի առաջընթաց արձանագրեց։ Տարվա ընթացքում տեղի ունեցան բազմակողմ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին ռազմավարական տրամաչափի բազմակողմ պայմանավորվածություններ։ 2013 թ․ ընտրական էր Հվ․ Կովկասյան բոլոր հանրապետությունների համար և Թուրքիան մոտակա ժամանակահատվածում ավելի կմեծացնի ջանքերը Վրաստանի և Ադրբեջանի ուղղություններով։ Ադրբեջանը ևս էապես մեծացրեց իր քաղաքական և տնտեսական ներկայացվածությունը Թուրքիայում․ տարվա ընթացքում կնքվեց TANAP-ի համաձայնագիրը, Ադրբեջանը Թուրքիայում ձեռք բերեց լրատվական մի գործակալություն, հեռուստատեսություն, հաղթեց մի շարք բիզնես մրցույթներում։
Հայ-թուրքական հարաբերությունների առումով հարկ է շեշտել, որ փետրվարին Գյուլը շնորհավորեց Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, որին հաջորդեցին Երևան-Վան չվերթի մեկնարկի շուրջ բանակցությունները, որոնք որոշ շրջանակների մոտ լավատեսական տրամադրություններ ստեղծեցին։ Սակայն չվերթի չեղարկումը, հետագայում քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի և ԼՂՀ-ի հասցեին հնչող ոչ-կառուցողական հայտարությունները հարաբերությունների բարելավման հեռանկարը կրկին վերադարձրին փակուղի։ Դեկտեմբերին ՍԾՏՀ-ի շրջանակում Դավութօղլուի Երևան այցը ևս չէր կարող էական առաջընթաց արձանագրել, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը չէր փոխվել։ Հայաստանի նկատմամբ շարունակվող քաղաքական, տնտեսական և հեռահաղորդակցային շրջափակումը ոչ միայն շարունակվում է ավելի քան 20 տարի, այլ նաև սահմանի բացման և հարաբերությունների կարգավորման հեռանկարը կապվում է բացառապես ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի հետ։

Այսպիսով, եթե արտաքին քաղաքական դաշտում կարելի էր մատնանշել որոշ առաջխաղացում, ապա ներքաղաքական դաշտում 2013 թ․ իշխանության և ներքաղաքական կայունության հիմքերը խաթարող տարի դարձավ։ 2014 թ․ Էրդողանի համար լինելու է քաղաքական փորձության տարի, այն լի է հնարավորություններով և մարտահրավերներով։ Էրդողանի քաղաքական երկարակեցության գաղտնիքներից են տնտեսական առաջընթացը, հասարակության պահպանողական հատվածի հետ կնքած դաշինքը և բավական միահամուռ աշխատող քաղաքական թիմը, եթե այս ուղղություններից որևէ մեկում արձանագրվի ետընթաց, ապա Էրդողանի իշխանությունը էապես կթուլանա։

Վահրամ Տեր-Մաթևոսյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}