Ուորլիք. Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների պայմանավորվածությունները և զինադադարը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter-ի էջում անդրադարձել է ադրբեջանցի դիպուկահարների գործողությունների արդյունքում հայ զինծառայողի մահվան, ևս երկուսի վիրավորվելու փաստերին:
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և զինադադարը: Բռնությունն ընդունելի չէ: Խաղաղություն»,-գրել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում դեկտեմբերի 22-ին ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հակառակորդ կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ` 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
Իսկ դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը:
Նախորդող`
Կարծիքներ` սահմանագծում շարունակվող միջադեպերի վերաբերյալ