«Սարի աղջիկը հայկական երգ է» նախագիծն ու Ադրբեջանի արձագանքը
«Մեր նախագիծը ծառայում է իր նպատակին: Այդ մասին է վկայում մեր հասարակության բուռն արձագանքը: Տեսանք, որ մեր երիտասարդներն ուզում են ճանաչել իրենցը, պահանջ ունեն հասկանալ, թե որն է հայկականն ու պահպանել այն: Առաջիկայում նոր նախագծերով էլ ենք հանդես գալու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի հեղինակներից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նշենք, որ նախագծի հեղինակները նպատակ ունեն նախ հայ երիտասարդներին ծանոթացնել «Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի» (Սարի Գելին) երգի հետ, որպեսզի սկսեն ավելի շատ կատարել այն ու տարածում ունենա մեր հասարակության շրջանում: Ընդհանուր առմամբ, «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախագիծը միտված է հայ երիտասարդության շրջանում վերհանել և հայտնի դարձնել այն երգերի հայկական արմատները, որոնք մասամբ մոռացության են մատնվել 1915-ին Հայոց Ցեղասպանությունից հետո:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մերժում է «Սարի աղջիկ» երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական, բայց ոչ երբեք ադրբեջանական, կա նաև երգի պարսկերեն տարբերակը: Երգի հայկական արմատների բացահայտման և փաստերի հավաքագրման նպատակով նախագծի հեղինակնեերը ստեղծել են «Sari Gelin is Armenian folk song Սարի աղջիկը հայկական երգ է» ֆեյսբուքյան էջն ու կայքը: Նախագծի շրջանակներում Անդրեն «Սարի աղջիկ» երգի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ:
«Մեր նախագծի նպատակն է վեր հանել մեր մոռացած արժեքները, որպեսզի ավելի աչալուրջ վերաբերվեն մեր արժեքներին, այսինքն՝ մշակութային զարթոնք ապրենք»,- ասաց Ա. Էլիբեգովան:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին՝ կապված այս նախագծի հետ, նա ասաց, որ բավական երկար լռությունից հետո Բաքվում Տոտո Կուտունիոյին երգել տվեցին «Սարի Գելին» երգը ադրբեջաներեն. «Գումար վճարեցին, որ նա կատարի այդ երգը: Մենք որևէ ուշադրություն չդարձրեցինք Ադրբեջանի այդ քայլին, իգնոր արեցինք, կարծես թե նման բան չի էլ եղել»:
Նախորդող հրապարակումներ՝