Ա.Մինասյան. Ակնկալում եմ, որ պրն Սուքիասյանը հարգանք կդրսևորվի հանձնաժողովի մեծամասնություն կազմող անդամների հանդեպ
«Թե ինչ քայլեր կնախաձեռնենք կամ ինչ որոշում կկայացնենք, պարզ կլինի ընդհանուր քննարկման արդյունքում: Բայց շատ կուզենայի, որ հանձնաժողովի բոլոր անդամներն էլ ներկա լինեին»,- Panorama.am-ին հայտնեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ով ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ներկայացնում է ՀՅԴ խմբակցությունը: Նշենք, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից նախաձեռնած հանձնաժողովի արտահերթ նիստին:
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ նիստը կարևոր է, քանի որ խոսքը դեկտեմբերի 23-ի նիստի ոչ էլեկտրոնային եղանակով կազմակերպված քվեարկության օրինականությանն ու հիմնավորվածությանն է վերաբերում:
Այն հարցին, թե արդյո՞ք նախաձեռնող կողմը գոնե մի քանի տոկոս հույս ուներ, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը կներկայանա վաղվա նիստին, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց.
«Շատ կուզենայի, որ գար պարոն Ավետիսյանը, որովհետև մենք միասին միշտ աշխատել ենք արդյունավետ, փոխադարձ հարգանքով և հիմա ակնկալում եմ, որ նման հարգանք դրսևորվի նաև հանձնաժողովի մեծամասնությունը կազմող անդամների հանդեպ նույնպես»:
«Նիստը լինելու է դռնբաց, որին ըստ օրենքի կարող են մասնակցել նաև բոլոր պատգամավորները»,- հավելեց նա:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ չորս խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որի մանրամասներն այստեղ`
Հայտարարություն. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում