Տարածաշրջան 17:53 25/12/2013

Բաքվի փորձագետներն ամփոփել են 2013թ.-ը Ադրբեջանում. Կեղծված ընտրություններ, բողոքի ակցիաներ Իսմայիլիում, եկամուտների նվազում

 2013թ.-ին Ադրբեջանի սոցիալ- քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունները կեղծված ընտրություններն էին, ժողովրդի բողոքի ակցիան Իսմայիլիում, անկուսակցական երիտասարդների ցույցերը, բենզինի գնաճը, Ադրբեջանում նավթագազային եկամուտների նվազեցման կանխատեսումները և բանակում զինվորների մահը: Այս մասին ադրբեջանական «Մինվալ.ազ» կայքին հայտնել են ադբեջանական քաղաքական գործիչները, քաղաքագետները և հասարակական գործիչները:

Քաղաքագետ Արաստուն Օրուջլուն նշել է, որ «տարվա սկզբին Ադրբեջանում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Հունվար և մարտ ամիսներին երիտասարդները դուրս եկան փողոց բողոքի: Այս իրադարձությունը իր բնույթով շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանում անկուսակցական բողոքը նոր երևույթ է: Այս բողոքները ցույց տվեցին, որ մենք մի նոր քաղաքական իրավիճակի ենք ականատես լինում: Բացի այդ, շատ հետաքրքրական էին նաև Իսմայիլիի դեպքերը: Իսկ երրորդը ըստ կարևորության, իմ կարծիքով, հոկտեմբերի նախագահական ընտրություններ էին»,- ասել է նա:

Քաղաքագետ Լեյլա Ալիևան Ադրբեջանի կարևոր իրադարձությունների շարքում նույնպես հիշատակել էր Իսմայիլիի դեպքերը, ընտրությունները, ինչպես նաև «Իլգար Մամեդովի, Տոֆիկ Յագուբլուի և շատուշատ արժանավոր մարդկանց ձերբակալությունները»: Աշխարհում կատարված իրադարձություններից նա առանձնացրեց Ուկրաինայի դեպքերը և Ադրբեջանի ընտրություններին ԺՄՀԻԳ-ի տրված գնահատականը:

Քաղաքագետ Իլգար Վելիզադեն Ադրբեջանի կյանքում 2013թ.-ի կարևորագույն իրադարձությունը համարում է նախագահական ընտրությունները, որոնք էլ որոշեցին երկրի ճակատագիը մոտակա 5 տարում: «Բենզինի գնի աճը դարձավ տարվա ամենաշատ քննարկվող թեման, քանի որ այն հուզում էր Ադրբեջանի հասարակության հիմնական հատվածին: «Շահդենիզի» ադրբեջանական գազի Եվրոմիություն մատակարակաման երթուղու վերջնական սահմանումը (TAP) նույնպես կարևոր էր»,-ասել է նա:

Քաղաքագետ Զաֆար Գուլիևը 2013թ.-ի Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերից ընդգծել էր Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի ստեղծումը, որը ըստ նրա ընդդիմադիր ուժերի ամենահաջող համախմբումն էր, որն էլ գրավել էր թե Ադրբեջանի, թե միջազգային հանրության ուշադրությունը:

«Զանգվածային բողոքները Իսմայիլիում բացահայտեցին քաղաքացիների դժգոհության աստիճանը: Բացահայտեցին այն, որ իրենց իրավունքները երկրում պաշտպանված չեն, թե ուր կարող են հասնել բյուրոկրատական և ոստիկանական չարաշահումները: Ընտրությունները սկանդալային աղմուկ բարձրացրեցին ոչ միայն երկրում, այլ նաև երկրից դուրս, քանի որ նախագահը վերընտրվում էր երրորդ անգամ, և քվեարկությունը կեղծիքներով լի էր: Այս ամենի պատճառով երկրի իշխանությունները առաջին անգամ բախվեցին լեգիտիմության խնդրի հետ»,- ասել էր Զաֆար Գուլիևը:

Աստվածաբան Իլհար Իբրահիմօղլուն նույնպես գտնում է, որ Ադրբեջանի ամենանշանակալի իրադարձությունը Իսմայիլիի բողոքներն էին: «Իրադարձության կարևորությունը այն է, որ մարդիկ բողոքեցին իրենց արժանապատվությունը ոտնահարելու դեմ: Գուբայի իրադարձություններից հետո կարելի է ասել, որ սա արդեն շարունակական բնույթ է կրում: Եվ ավելին` 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր կուսակցություններին հաջողվեց միասին ստեղծել ընդհանուր ձևաչափ` Ազգային խորհուրդը: Վառելիք գների բարձրացումով քանդվեց այն առասպելը, թե հնարավոր է զարգանալ առանց հարկերի: Ցավոք, ընտրությունը կատարվեց հօգուտ բնական մենաշնորհների, այլ ոչ թե կառավարման բարելավման»,- ասել էր նա:

Իրավապաշտպան Մաթանաթ Ազիզովան կարծում է, որ ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների հետ կապված 2013թ.-ի հունվարի 12-ի ցույցերը բացահայտեցին երկրի երիտասարդության ուժը: Նա նաև կարևոր է համարում Շտրասերի` ադրբեջանցի քաղբանտարկյալների ցուցակը: «Բացի այդ, քաղաքական կուսակցությունները կարողացան համախմբվել և ընտրություններին ներկայացնել մեկ միասնական թեկնածու `Ջամիլ Հասանլիին»,- ասել էր Ազիզովան:

Քաղաքագետ Էլհան Շահինօղլուն 2013-ին Ադրբեջանում կարևորագույն իրադարձություն է համարում նավթագազային եկամուտների նվազեցման կանխատեսումները:

Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն Ադրբեջանի այս տարվա ամենակարևոր դեպքերից էր համարոմ Ժողարվրդավարական ուժերի ազգային խորհրդի ստեղծումը, ինչպես նաև նախագահական ընտրություները և քվեարկության կեղծիքները: «Եվ վերջապես, կարևոր էր նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև անցագրային ռեժիմի դյուրացումը»:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ 2013թ.-ին ոչ մի կարևոր իրադարձություն տեղի չի ունեցել Ադրբեջանում: «Ընտրությունների արդյունքները, ինչպես սպասվում էր, կեղծվել են: Ժողովուրդը, ինչպես և սպասվում էր, անտարբեր էր: Սակայն վերջապես իշխանությունների կողմից կոռուպցիոն գործունեության հստակ փաստեր հայտնվեցին: Օրինակ, SOCAR-ի շուրջ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը»,- ասել էր նա:

«Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Գամբարը նույնպես նախագահական ընտրությունները համարեց Ադրբեջանի կարևորագույն իրադարձություններից: Նա նշեց, որ «ընտրություններում դեմոկրատական ընդդիմությունը իրականում հաղթանակ է տարել, սակայն ընտրությունները կեղծվել են»:

«REAL» շարժման համահիմնադիր Էրկին Հադիրլին կարծում է, որ 2013թ.-ը ներքին քաղաքական զարգացումների առումով Ադրբեջանում ձանձրալի տարի էր: «Թվում էր, թե բոլոր գործընթացները երկրում կանգ էին առել, թե լրատվական դաշտը, թե շուկան և գիտական միջավայրը, և թե գովազդային բիզնեսը: Պետք է, որ հասարակության կյանքում ամենանշանակալից դեպքը հոկտեմբերի նախագահական ընտրությունները լինեին:Սակայն նրանք էլ, համեմատած նախորդ տարների, ուշադրության կենտրոնում չէին: Պետք է ընդգծեմ ձերբակալությունների ալիքը : Շատ մարդիկ են ձերբակալվել կեղծ մեղադրանքներով»,- ասել էր նա:

Հադիրլին հիշատակել է «NIDA» շարժման ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաև «REAL» շարժման նախագահ Իլգար Մամեդովի ձերբակալությունը: Ըստ փորձագետի` Ադրբեջանի հասարակությունը լուրջ գործընթացներ է անցնում: «Քաղաքական համակարգը այնքան ուժեղ և միասնական չէ, որքան նախկինում: Տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել հասարակության և ընդդիմության կողմից կազմակերպված տարբեր գործընթացների, որոնք անհանգստացրել են իշխանություններին: Կառավարությունը անտարբեր չի եղել, իսկ այժմ նույնիսկ մի փոքրիկ դեպք նյարդայնացնում է նրանց, և նրանք դիմում են հալածանքների: Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ իշխանությունները ամբողջովին չեն վերահսկում իրավիճակը: Եվ այս ամենը տեղի է ունենում նավթի վաճառքից ստացած եկամուտների անկման և գազային գործարքների ցածր կանխատեսումների ֆոնին»:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ 2013թ.-ը կմնա ադրբեջանցիների հիշողության մեջ իր անհաջողություններով: Նա ընդգծեց Ղարաբաղյան հակամարտության առկայությունը: «Անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունը պաշտպանության նախարարի փոփոխությունն էր: Հակառակ բարձր սպասումների` հասարակության ուժային կենտրոնում փոփոխություններ չեն նկատվում: Մեր զինվորները շարունակաբար մահանում են ոչ մարտական պայմաններում», - ասել էր նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}