Նիկոլայ Ազարով. Ուկրաինայի արդյունաբերական սպառողների համար գազի գինը կնվազի
Գազի գինը արդյունաբերական նպատակներով գազ սպառող կազմակերպությունների համար 2014թ-ին աստիճանաբար կնվազի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, ով այսօր ամփոփել է անցնող տարին, հաղորդում է «ИТАР-ТАСС» գործակալությունը:
«Մենք օբյեկտիվ հիմքեր ունենք 2014թ.-ին բյուջեից սնվող և այլ մասնավոր արդյունաբերական սպառողների համար ներմուծվող գազի սահմանային արժեքի նվազեցման համար», - ասել է վարչապետը:
Ազարովը նաև ընդգծել է, որ առաջարկվում է պետական և տեղական բյուջեներից սնվող ընկերությունների համար բնական գազի գինը նվազեցնել մինչև մեկ երրորդի չափով: Վարչապետը հաղորդել է, որ «ներկայումս ստորգետնյա պահուստներում պահված գազը ներկրվել է 1000 խմ-ի դիմաց 400 դոլարով» և որ «պետությունը խիստ կվեահսկի, որպեսզի ամբողջ զեղչը օգտագործվի միայն սպառողների կողմից և ոչ թե մենաշնորհների կողմից»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մոսկվա կատարած այցելության շրջանակներում ձեռք բերվեց համաձայնություն` ըստ որի Ռուսաստանը Ուկրաինային մատակարարվող գազի գինը կնվազեցնի 33%-ով` մինչև 268.5 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում