Կառավարությունում քննարկվել են ՀՀ-ում բուհերի հավատարմագրման գործընթացի մանրամասները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Համաձայն օրակարգի՝ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի փորձագիտական զեկույցը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նա նշել է, որ փաստաթղթում անդրադարձ է արվում հիմնադրամի գործունեության ուղղություններին, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին:
Այս համատեքստում քննարկվել է բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի կազմակերպման հարցը։ Ռուբեն Թոփչյանը զեկուցել է բուհերում իրականացված փորձնական հավատարմագրման գործընթացի արդյունքների մասին և տեղեկացրել, որ փորձագիտական խորհրդատվության հիման վրա բուհերը պետք է ներկայացնեն կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը:
Ի թիվս այլ հարցերի, նիստում արծարծվել է նաև հիմնադրամի գործունեության աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը, հաստատվել են հիմնադրամի 2014 թվականի բյուջեն և հաստիքացուցակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա