Փոստանջյանին «գողության» մեջ մեղադրողները, կարծես, մտադիր չեն պատասխանատվության ենթարկել նրան
ԱԺ իշխանական պատգամավորները, կարծես, մտադիր չեն պատասխանատվության կանչել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ իրենց էլեկտրոնային քվեարկության համակարգից օգտվելու քարտերը վերցնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ Փոստանջյանի քայլից հետո ՀՀԿ-ականները նրա արարքը որակեցին գողություն կամ գրպանահատություն:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ իրենք այդ առնչությամբ որևէ դիմում կամ գրավոր այլ փաստաթուղթ չեն ստացել, հետևաբար չկա նաև որևէ իրավական գործընթաց: Իսկ Զ. Փոստանջյանը պնդում է, որ ինքն այդ քայլին դիմել է քաղաքական նկատառումներով՝ որպես պայքարի վերջին միջոց: