Լ. Շիրինյան. Նազարբաևի հայտարարությունը դեմքը փրկելու միջոց է
«Նազարբաևի հայտարարությունը դեմքը փրկելու միջոց է: Հակադրվելով Թուրքիային՝ Նազարբաևը փորձում է ներկայանալ թյուրքական աշխարհի լիդեր, հետևաբար ինչ-որ ռևերանսներ պետք է անի դեպի Ադրբեջանի թուրքերը: Նա մոռանում է, որ Ղազախստանի պետականությունը ստեղծել է Արցախում ծնված, 1933-1937թթ. Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանը»,- անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության պարագայում Մաքսային միության սահմանի հարցը բաց է մնում` պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:
Լևոն Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ անկախ Նազարբաևի հայտարարությունից՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կգնա այնպես, ինչպես նախատեսել է Մոսկվան:
«Նմանատիպ հայտարարություն նախորդ անգամ արել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն , սակայն Բատկան այս անգամ լռել է: Ենթադրում եմ, որ Նազարբաևն էլ հետագայում կլռի: Նրա հայտարաությունը թյուրքական աշխարհի ներքին սպառման համար է»,- ասաց Լ. Շիրինյանը:
Քաղաքագետը թեև համոզմունք հայտնեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցում Հայաստանի առջև լուրջ խնդիրներ չեն հարուցվի, միևնույն ժամանակ կարևորեց, որ Հայաստանն այդ հարցում ձևավորի պատասխան քայլերի գործուն տարբերակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում