Վլադիմիր Մովսիսյանը՝ «Ոսկե հասկ» մրցանակակիր
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի ունեցած «Ոսկե հասկ» 7-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Համալսարանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձ» անվանակարգում մրցանակը շնորհվել է պետական, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին: Նա Վլադիմիր Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, 3 բան է մաղթել երիտասարդներին՝ լինել առողջ, հաջողակ և խաղաղություն՝ երկրին ու մեր հոգիներին, քանի որ առանց մեր ներքին խաղաղության, չի կարող ընդհանրապես լինել խաղաղություն
Հայաստանի երիտասարդական հիմանդրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ մինչև նախարար դառնալը պատիվ է ունեցել ագրարային համալսարանի կողմից արժանանալ «Ոսկե հասկ» մրցանակին։ Ցերեկույթի ընթացքում ԿԳ նախարարն ագրարային համալսարանի շրջանավարտ, բուհի ուսանողական ինքնակառավարման մարմնի հիմնադիր, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով՝ ի նշան այն աշխատանքի, որ արվել ու արվում է 1992թ. առ այսօր Մ. Բադալյանի կողմից և որպես գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ, և որպես Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ, և այսօր արդեն որպես Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի պատվավոր նախագահ։
«Ոսկե հասկ» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են տրվել նաև հետևյալ անվանակարգերում՝ «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Միջոցառման նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա