ԼՂՀ վարչապետ. ԼՂՀ-ում անցած 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է ՀՆԱ 8,1 տոկոսի աճ
Ինչպես ԱՊՀ մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի և ԼՂՀ-ի տնտեսության գլխավոր ռիսկերից մեկը Ռուսաստանում ՀՆԱ-ի տեմպերի թուլացումն է, ինչը Հայաստանի և Արցախի տնտեսության վրա կարող է ազդել երեք ուղղություններով` դրամական փոխանցումների, Հայաստանից արտահանվող ապրանքների ու ներդրումների կրճատմամբ:
Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Վարչապետի խոսքով, այս պայմաններում ԼՂՀ-ում անցած 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է համախառն ներքին արդյունքի 8,1 տոկոսի աճ` ԱՊՀ երկրներում գրանցված միջին 2 տոկոս աճի համեմատությամբ:
Հանդիպմանը վարչապետն իր գոհունակությունն է հայտնել համալսարանում վերջերս կազմակերպված համաժողովին ուսանողների ներկայացրած թեմատիկ աշխատանքների վերաբերյալ, որին ներկա էր նաև ինքը:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, առաջիկայում կառավարության ղեկավարի կողմից կառաջարկվի մրցույթ` ուսանողների լավագույն աշխատանքներն ի հայտ բերելու նպատակով: Ա. Հարությունյանը ուսանողներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել և լուրջ աշխատանքներ ներկայացել. հաղթողներին սպասվում են դրամական պարգևներ, աշխատանքի տեղավորման հեռանկարային առաջարկություններ:
Հանդես գալով բանախոսությամբ` վարչապետն անդրադարձել է աշխարհում, մասնավորապես, ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակներին: Կառավարության ղեկավարի խոսքով` Անդրադառնալով 2014թ. բյուջեին, Արա Հարությունյանն այն համարել է հիմնականում սոցիալական, քանի որ բյուջեի զգալի մասը` մոտ 25 տոկոսը, հատկացվում է սոցիալական ծրագրերի իրագործմանը: Վարչապետը համեմատություններ է անցկացրել տարածաշրջանային երկների տարբեր` կրթության, սոցիալական և այլ ոլորտների զարգացմանն ուղղված հատկացումների միջև:
Պատասխանելով ուսանողների հարցերին` Ա, Հարությունյանը, ի մասնավորի, անդրադարձել է հանքարդյունաբերությանն ու էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Հանդիպման ավարտին վարչապետը շնորհավորել է ներկաներին գալիք նոր տարվա առթիվ, մաղթել խաղաղություն և նորանոր հաջողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում