ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Ադրբեջանում ընտրական քարոզչությունը պետք է իրականացվի առանց ահաբեկման ու վախի մթնոլորտի
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ)-ը հրապարակել է 2013թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ եզրափակիչ զեկույց:
Զեկույցում խորհուրդ է տրվում Ադրբեջանում բարձրացնել ընտրությունների անցկացման միջոցառումները և այնպես անել, որ ազգային օրենսդրությունը համապատասխանի միջազգային չափանիշներին: Պետք է վերանայել նաև հավաքների, արտահայտման և միավորման ազատությունների վերաբերյալ իրավական դաշտը:
Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի ներառական գործընթացի միջոցով՝ բոլոր մակարդակներում պետք է վերանայել ընտրական հանձնաժողովների կազմը, որի նպատակն է բարձրացնել անաչառությունը և հասարակության վստահությունը:
Զեկույցում նաև առաջարկվում է, որ ընտրությունների ժամանակացույցը երկարաձգվի՝ պոտենցիալ թեկնածուների մասնակցության համար տրամադրելով ավելի մեծ հնարավորություններ, ինչպես նաև ընտրությունների կառավարման և բողոքների հարցում արդյունավետ որոշում կայացվի:
Այն նաև խրախուսում է զարգացնել համապարփակ հրահանգներ՝ կարգավորելու ընտրողների ցուցակների հաստատման և արդիականացման ոլորտները, իսկ իշխանություններից պահանջել է ապահովել, որ քարոզչությունն իրականացվի առանց ահաբեկման ու հատուցման վախի մթնոլորտի:
Զեկույցում նաև նշվում է, որ քաղաքական որոշում է անհրաժեշտ՝ բարելավելու ընտրական գործընթացի ինտեգրումը՝ կանխելով լուրջ ոտնահարումներ, ինչպիսիք են քվեատուփերի լցոնումները:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն նույնպես Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ փաստագրել էր լայնամասշտաբ անօրինականություն, այդ թվում քվեաթերթիկների լցոնումներ և կեղծ հաշվարկ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա