Անիմաստ է խոսել Թուրքիայի ԵՄ հեռանկարների մասին, եթե այդ երկիրը չի ճանաչում Կիպրոսը. Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի արտգործնախարարությունն անիմաստ է համարում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ ցանկացած քննարկում, եթե Անկարան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս կերպ Հունաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հերթական հայտարարությունն այն մասին, թե իր երկիրը չի ճանաչում Կիպրոսը:
«Եվրոպական Միությունը, որին ձգտում է ինտեգրվել Թուրքիան և որի հետ օրեր առաջ ստորագրել է Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագիր, բացկացած է 28 իրավահավասար պետություններից, այդ թվում Կիպրոսի Հանրապետությունից, որը մտնում է Եվրագոտու մեջ», - ասված է Հունաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Եթե Թուրքիան չի հասկանում և չի ընդունում այս պարզ և հիմնարար փաստերը, ապա այդ երկրի եվրոպական հեռանկարների վերաբերյալ քննարկումներում գործնականում իմաստ չկա», - ասված է հայտարարության տեքստում:
Հիշեցնենք, Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային հատվածը 1974 թ-ին և զբաղեցրած տարածքներում հռչակել, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն, որը ճանաչվել միայն Թուրքիայի կողմից: Բացի այդ, Թուրքիան պաշտոնապես չի ճանաչում Եվրամիության անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետության լեգիտիմությունը, ինչն էլ հանդիսանում է Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրման գործընթացի ամենալուրջ խոչընդոտներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա