ՄԻԱՎ վարակակիրների թիվը ՌԴ-ում շարունակ աճում է
2013թ-ի անցած 11 ամիսներին Ռուսաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի ավելի քան 62 հազար նոր դեպք, իսկ ընդհանուր առմամբ ՌԴ-ում գրանցված է ՄԻԱՎ-ի 783 հազար վարակակիր: Այս մասին գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Նշվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ը ՌԴ-ում հիվանդության բացահայտման նպատակով հետազոտվել է 24.18 մլն մարդ: Ու թեև 2013թ-ին ՄԻԱՎ վարակի դեմ պայքարին հատկացվել էր 600 մլն դոլար, այդուհանդերձ ոլորտի պատասխանատուները նշում են, որ վարակակիրների թիվը երկրում շարունակում է աճել:
Ռիսկային խմբում շարունակում են մնալ վարարակիր մայրերը, որոնք հիվանդությունը փոխանցում են նորածին երեխաներին: