Վիրավոր զինծառայողները բուժման կուրս անցնում են Արցախում
«Զինծառայողները թեթև վիրավորում էին ստացել և բուժումն իրականացվում է Արցախում տեղակայված զինվորական հոսպիտալում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում դեկտեմբերի 22-ին ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հակառակորդ կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ` 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
Ս. Հասրաթյանը նշեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում և որոշ ժամանակ հետո, վերջիններս կվերադառնա իրենց ծառայության վայր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում