2013 թվականին Բաքուն զինամթերքի ձեռք բերման համար ծախսել է 1 միլիարդ 257 միլիոն դոլար
Ադրբեջանն ընթացիկ տարում, զինամթերքի և ռազմական տեխնիկայի ներկրման ծավալի առումով, աշխարհում 15-րդն է: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշված է Զինամթերքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տարեկան զեկույցում:
Կենտրոնի պատրաստած զեկույցի համաձայն, պաշտոնական Բաքուն զինամթերքի ձեռք բերման համար ծախսել է 1 միլիարդ 257 միլիոն դոլար:
Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում, աշխարհում 65 միլիարդ 982 միլիոն դոլար ուղղվել է սպառազինության գնմանը, ինչը սառը պատերազմից ի վեր, ամենամեծ գումարն է, որն ուղղվել այդ ուղղությամբ:
Զինամթերքի ներկրման առումով առաջատարը Հնդկաստանն է (9 միլիարդ 943 միլիոն դոլար), երկրորդ տեղում` Սաուդյան Արաբիան (5 միլիարդ 329 միլիոն դոլար), երրորդ տեղում` Մեծ Բրիտանիան (3 միլիարդ 626 միլիոն դոլար): Մեր հարևաններից Թուրքիան` 7-րդ տեղում է (1 միլիարդ, 733 միլիոն դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա