Հարցազրույցներ 10:20 26/12/2013

«Ոչ մի նվաճում չեղավ, միայն կորուստներ». 2013-ի ճարտարապետությունը

Հեղինակ` Մարի Թարյան

Անցնող տարվան հետ հայացք գցելիս առաջին բանը, որ մտաբերում է ճարտարապետների մի մասը, աղճատված և սուպերմարկետի վերածված Ծածկած շուկան է:

Ճարտարապետության համար 2013 թվականը ճարտարապետ Սաշուր Քալաշյանը համարում է նահաջն տարի, երբ ոչ մի նվաճում չեղավ և ունեցանք միայն կորուստներ: «Ոչ մի երաշխիք չկա, որ այսուհետ դրական արդյունքների ենք հասնելու: Սա վկայում է նաև ընդհանուր մթնոլորտը` քաղաքական, սոցիալական… Ճարտարապետությունն անվերահսկելի իրավիճակում է գտնվում, ամեն ինչ թողնված է ինքնահոսի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց ճարտարապետը:

Նա նշեց, որ չկա մասնագիտական մոտեցում և վերահսկողություն, իսկ քաղաքաշինությունը պետության համար դարձել է երրորդական հարց. «Մենք պարզապես քաոսային վիճակում ենք ապրում, որի պատճառով տուժում է ազգը, մշակույթը, բնակչությունն ու պետությունն ամբողջությամբ»:

2013 թվականին հայ ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը` Ծածկած շուկան, ավերվեց, սակայն Սաշուր Քալաշյանը հակված չէ մտածել, որ կառույցը կորսված է: «Դեռևս կարելի է վերականգնել, անհնար ոչինչ չկա: Լեհաստանի մայրաքաղաքը պատերազմից հետո իր մշակութային շերտով ամբողջությամբ ոչնչացվեց, բայց կարողացան վերականգնել: Ծածկած շուկան այն վիճակում չէ, որ չկարողանանք վերականգնել»,- ասաց ճարտարապետը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ևս տարվան լավ բնորոշումը չի տալիս, քանի որ որևէ շինարարություն չի եղել: «Չկան այդպիսի ծավալներ, որ բոլորը զբաղված լինեն: Եվ չկա ճարտարապետություն, չկա շինարարություն: Չենք կարող գլուխներս գովել, միակ ուրախալի փաստն այն է, որ Մատենադարանի նոր շենքը հանձնվեց շահագործման, որը կարևոր բան էր: Ես տեսել եմ, թե ինչ լավ լաբորատորիաներ են ստացել, գիտական հետազոտություններ են կատարում: Էջմիածնի մյուս Մատենադարանը… նման կառույցներ կան, բայց ասել, որ շատ աշխույժ ճարտարապետական գործընթացների մեջ ենք, չեմ կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահը:

Նա նկատեց, որ եղած ներուժն այնքան է, որ շատ բաներ կարող են ստեղծվել, իսկ տարիները գնում են, մարդիկ չեն կարողանում աշխատել այնպես, որ արդյունքները մեծ լինեն: Եվ հինը պահպանելը, և նորը կառուցելը Մկրտիչ Մինասյանը կապում է մեծ ֆինանսական միջոցների հետ:

«Այդպիսի մեծ կառույցներ մենք հիմա երևի չկարողանանք անել, որովհետև այդքան մեծ տնտեսական միջավայր չունենք: Պետք է եղածը, այն ինչ ունենք, որ մեր քաղաքինն ու հանրապետությանն է, հնարավորինս լավ պահենք: Այդ բոլոր շենքերը մինչև վերջ օգտագործվում են, որոշ ժամանակ անց, երբ ուշադրություն չես դարձնում, քանդվում են: Մենք պետք է կարողանանք այն ճանապարհով գնալ, որով այսօր ամբողջ աշխարհն է գնում` եղածը բարեկարգենք: Հիմա անհրապույր է, որովհետև մենք ուզում ենք միայն մեծ կառույցներ անել, ինչը ճիշտ չէ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ոլորտում այս տարվա կարևոր իրադարձություններից մեկն էլ Ճարտարապետների միության համագումարն էր: Շատ ժամանակ չի անցել դրանից, դեռ աչքի ընկնող աշխատանքներ չկան. «Մեր համագումարի ընթացքում խոսեցինք մեր ցավերի, մտահոգությունների մասին: Շատ բարենպաստ մթնոլորտ էր: Անելիքներ կան. պետք է Ճարտարապետության մասին օրենքի նախագիծը պատրաստենք: Բոլոր միություններով պիտի կարողանանք ստեղծել այնպիսի պլատֆորմ, որպեսզի կարողանանք նոր պայմաններում նոր աշխատաոճ գտնենք»:

Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ չնայած կառույցը պետական չէ, բայց պետք է պետությունն ուշադրություն դարձնի. «Ճիշտ է` մենք հասարակական կազմակերպություն ենք, բայց նաև ստեղծագործական ենք կառույց ենք` ամբողջ խնդիրներով հանդերձ: Պետք է դրանք ուշադրության կենտրոնում լինեն, որովհետև այդ ստեղծագործական միությունների անդամներն են շարժում մշակույթը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}