Ադրբեջան. Ծեծկռտուք` պաշտոնյաների բարեկամների մասնակցությամբ
Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Այս մասին հաղորդում է «Մինվալ.ազ» լրատվական կայքը:
AzNews.az –ի փոխանցմամբ, միջադեպը սկիզբ է առել դեռևս ՌԴ «Շերեմետևո» օդանավակայանում, ապա շարունակվել է ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո: Բախումների վերջնական վայրը եղել է օդանավակայանի ավտոկանգառը:
Ծեծկռտուքի մասնակիցների թվում է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի քեռու որդին:
Համաձայն առկա տեղեկությունների`վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի, ոտքը ջարդված է: Նրա հետ եղել է նաև նախարարի մեկ այլ բարեկամ, Բաքվի ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Էլհան Հասանովի որդին:
Ծեծկռտուքի մասնակից մյուս խմբի մեջ եղել է երկրի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Հասանովի փեսան:
Պաշտոնական աղբյուրները, այս մասին որևէ տեղեկատվություն չեն հաղորդում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա