«DNA India». Հայաստանը հետաքրքիր, հեքիաթներով լի վայր է
«DNA India» պարբերականը տպագրել է հոդվածագիր Հարշադա Ռեջի (Harshada Rege) Հայասատանի վերաբերյալ հոդվածը, ով Հայաստան կատարած իր այցելությունից հետո տպավորություններով կիսվել է ընթերցողների հետ:
«Հայաստանը հետաքրքիր, հեքիաթներով լի վայր է: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում: Հայաստանը կիսում է իր սահմանները Թուրքիայի հետ դեպի արևմուտք, Վրաստանի հետ դեպի հյուսիս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի հետ` դեպի արևելք:
Արագ զարգացող երկիրը լի է հուզիչ արկածներով: Սեպտեմբերից-նոյեմբերի սկիզբ, և ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածը հայտնի է որպես զբոսաշրջիկների շրջան:
Արարատի կոնյակի գործարանը, որը համարվում է «Խաղաղության տակառի» բնակավայրը, հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ նախատեսվել է բացել այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտություն:
Երևանում գտնվում է Մատենադարանը, որն աշխարհի ամենահինն է: Երևան այցելելու ժամանակ, պետք է նաև տեսնել Կասկադը, որն ունի բազմաթիվ աստիճաններ, շատրվաններ, գեղեցիկ քանդակներ և նույնիսկ թանգարաններ: Հանրապետության հրապարակը, Մայր Հայաստանի արձանը և Օպերան նույնպես հետաքրքիր վայրեր են այցելելու համար:
Երկու վանքեր, որոնք պետք է այցելել՝ Խոր Վիրապը և Նորավանքը: Խոր Վիրապն այն վայրն է, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 13 տարի: Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։
Ըստ առասպելի, նրան պահել են օձերով և թունավոր միջատներով լի հորում: Գյուղացի մի կին, ամեն օր հորի վերևից հաց է փոխանցել:
Երբ թագավորը հիվանդացել է, նրա քույրը երազ է տեսել, իբրև թագավորին կարող է բուժել միայն Գրիգոր Լուսավորիչը: Չնայած շատերը սպասում էին, որ նա մահացած կլինի, սակայն երբ նրա անունը տալիս են, նա միանգամից արձագանքում է:
Նեղ սանդուղքները տանում են դեպի մի վայր, որտեղ իր անազատությունն անցկացրել է Գրիգոր Լուսավորիչը: Տեղացիները պնդում են, որ եթե շշուկով ասես քո ցանկությունը, ամենայն հավանականությամբ կիրականանա:
Հոդվածագիրը նաև անդրադարձել է Գեղարդ վանքին և Գառնու տաճարին:
«Հայասատանը հայտնի է խորովածի սիրահարներով՝ կլինի դա ձուկ, ճուտ կամ գառ, հայերը սիրում են միսը և այն մատուցում են մեծ սիրով: Նրանց սիրելի հացը լավաշն է: Քաղցրավենիքի սիրահարները կարող են փորձել փախլավան՝ քացր խմորեղեն պատրաստված մեղրով և ընկույզով»,-գրում է հոդվածագիրը: