«Մահմեդական եղբայրներ»-ը Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպություն է հայտարարվել
Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը, որը ղեկավարում էր երկիրը նախագահ Մուրսիի գահընկեցությունից հետո, ահաբեկչական է հայտարարել: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
«Մահմեդական եղբայրներ»-ի բոլոր հաշիվները սառեցվելու են: Ինչպես նշվում է, կալանքի են ենթարկվելու կազմակերպության բոլոր ակտիվներն ու ունեցվածքը: Այսուհետ կառույցի բոլոր գործողություններն ապօրինի են համարվելու և ենթակա են քրեական հետապնդման: Ինչպես հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, «Մահմեդական եղբայրներ»-ը մեղադրվում են Մանսուր քաղաքում ոստիկանական բաժանմունքը պայթեցնելու մեջ, որին զոհ էր գնացել 13 մարդ: