Odatv. Էրդողանի որդին փախել է Թուրքիայից, որպեսզի չկալանավորվի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, հանրության մեջ չի երևում ավելի քան 2 շաբաթ: Ճիշտ այն ժամանակվանից, երբ Անկարայում և Ստամբուլում իրականացվեց հակակոռուպցիոն խոշոր օպերացիա, որի արդյունքում ձերբակալվեցին նախարարների ու գործարարների որդիներ: Ըստ թուրքական «Օդա թիվի» լրատվական կայքի`վարչապետի որդին փախուստի է դիմել, որպեսզի իրեն էլ չկալանավորեն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ իրեն այդ մասին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորներից մեկը, որի անունը, սակայն չի նշվել: Փաստորեն վերահաս օպերացիայի մասին կանխավ իմանալով` վարչապետ Էրդողանը իր որդուն ուղարկել է արտերկիր: Լրատվամիջոցը նշում է նաև, որ տեղեկությունը ճշտելու համար զանգահարել են Էրդողանի ընտանիքի երկու փաստաբաններին, բայց վերջիններս պատասխան ու պարզաբանում չեն տվել:
Հիշեցնենք, որ Պակիստանից վերադառնալիս վարչապետ Էրդողանը ինքնաթիռում զրուցել էր «Սաբահ» թերթի թղթակցի հետ և վերջինիս ասել, որ իր որդու անունը արատավորելու միջոցով փորձում են հարված հասցնել իրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում