Հրդեհ` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում
Այսօր, ժամը 06.05-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 շենքում` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղում:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին:
Նախնական տվյալներով այրվում է շինության 1-ին և 2-րդ հարկերը մասնակի (մոտ 200 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ): Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: